Առավոտյան ժամը 8:00 ես գնացի դպրոց ։ Դպրոցում ես չգտա ընկեր Գոհարին և ինձ թվաց ինձ խափել են,ես զանգահարեցի ընկեր Գոհարին և նա ասաց որ դպրոցի մյուս կողմն են ես գտա նրանց,մենք շարժվեցինք։ Ճանապարհին մենք կանգ առանք Հրազդան գետի մոտ այն շատ գեղեցիկ էր այնտեղ ձկնորսները զբաղվում էին ձկնորսությամբ։ Իսկ հետո բարձրացանք Մակարավանք։ Այնտեղ մենք աղոթեցինք և դրանով մեր հավատը փոխանցեցինք Աստծուն։

Այտ ամենից հետո մենք շարժվեցինք Սևան։Մենք ճաշեցինք հետո լողացինք։Ամեն ինչ անցնում էր շատ հետաքրքիր։Ընկեր Գոհար ասեց որ պետք է բարձրացանք դիմացի սարը։Մենք սկսեցինք բարձրանալ ։Բարձրանալու ընթացքում ես ծանոթացա մի աղջկա հետ ում անունը Նարե էր։Ես և Նարեն արագ բարձրացանք սարը իսկ մնացածը հետ մնացին մենք այնքան էինք բարձրացել սարը որ իջնում էինք մյուս կողմը մեզ հետ կանչեցին քանի որ անձրև էր գալիս։ Անցավ ժամանակ եկավ քնելու պահը մենք պարկեցինք քնելու ։Ես քնեցի։ Հանկարծ արթնացա և տեսա որ իմ դեմքին քսում են ատամի մածուկ,աղջիկները։Մեր բոլոր տղաների դեմքը ատամի մածուկ էր։Անցավ մեկ ժամ։Մենք տղաներով գնացինք աղջիկների վրան որպեսզի վրեժ լուծենք, երբ մենք մտանք ներս բոլոր աղջիկները միանգամից բարձրացրեցին գլուխները։Մենք չկարողացանք վրեժ լուծել։Բայց առավոտյան ընկեր Գոհարը կանչեց մեզ աղջիկների վրան վրեժ լուծելու։Դրանից հետո մենք նախաճաշեցինք և հետո շարժվեցինք։Մենք կանգ առանք կղզիում, բարձրացանք եկեղեցի, մոմ վառեցինք և վերադարձանք Երևան։Այս օրերը շատ հետաքրքիր անցան ճամբարում։



