Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:
Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը
Իմ կարծիքով հոգում կրակ ունենալ արտահայտությունը նշանակում է սիրել,լինել ուրախ և լավատես:
Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:
Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:
Այո երբ դու երջանիկ ես երջանիկ է նաև քո շրջապատք:
Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…
Այս կյանքում մենք ունենում ենք բազմաթիվ ուսուցիչներ։Նրանցից յուրաքանչյուրը մեզ կրթություն է տալիս և պատռաստում են մեզնից բանիմաց մարդ։ Մենք պետք է շատ շնորհակալ լինենք նրանց։ Սակայն ուսուցիչ չի նշանակում միայն մարդ, ով մեզ կրթություն է տալիս։ Ես իմ ուսուչիչն եմ համարում իմ կյանքը։Կյանքը մարդուն տալիս է դասեր։ Ես իմ կյանքում սխալներ անելով սովորում եմ ճիշտ ապրել ուղղելով սխալներս։ Ամենաթանկ և կարևոր ուսուչին այս կյանքում այն մարդն է, ով մեզ տալիս է կյանքի դասեր և օգնում է կյանքին նայել ճիշտ կողմից։ Ինչպես նաև ես իմ ուսուցիչն եմ համարում մորս և հորս, քանի որ նրանք տալիս են ինձ կյանքի խորհուրդներ։ Կարևորե՛ք այն մարդկանց, ովքեր Ձեզ խելք և կրթություն են տալիս։
Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:
- Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը
՛՛Հոգում կրակ ունենալ՛՛ նշանակում է ինել կիրթ, գրագետ: Լինել բարի, ունենալ բարի հոգի:
- ,,Աշխարհը խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …
՛՛Աշխարհը խավարի մեջ կընկղմվի՛՛ նշանակում է, որ աշխարը կհայտնվի տիֆիտության մեջ:
- Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները
- վարժապետ-ուսուցիչ
- օջախ-կրակ
- անախորժ-տհաճ
- բորբոքվել-տաքանալ
- վաղօրոք-նախապես
- խարդախ-կեղծ
- շիջանել-հանգել
- սուզվել -ընկղմվել
- ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):
Իմ կարծիքով հոգևոր ուղին՝ մարդու հոգևոր ներհաշխարհն է: Հոգևոր ուղին դա մարդու ներքին դաստիարակվածության աստիճանն է, ուրիշին օգնելու ունակությունը: Մարդու հոգևոր ուղին՝ նաև մարդու հավատն է սեփական ուժերին, սեփական նպատակներին հասնելու ցանկությունը։Ես իմ հոգոր ուղին տեսնում եմ նաև ինքնակրթությամբ, ինքնազարգացման և ինքս ինձ մեջ զարգացնում եմ հավատն աշխարհի և մարդկանց նկատմամբ:
Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):
- մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:
Ես համաձայն եմ Ջոն Գատոյի մտքերի հետ, քանի որ երեխան պետք է ունենա հնարավորություն բացահայտելու իր ունակությունները: Երեխայի համար պետք է կրթության ազատ պայմաններ, որպեսզի երեխան իրեն ազատ զգա: Երեխայի մոտ պետք է զարգանա ինքնակրթությունը, ինքնավստահությունը: