Այն կնքվել է 1828 թվականին Թուրքմնեչայ գյուղում: Պայմանագրի կնքումով չեղյալ համարվեց Գյուլիստանի պայմանագիրը: Պայմանգիրը եղել է Ռուսաստնաի և Իրանի միջև, ռուս-պարսկական պատերազմին վերջ տալու համար:
- Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը, Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին:
- Արաքն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև:
- Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
- Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
- Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
- Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
- Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
- Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
- Ըստ պայմանագրի Ֆաթիալի շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
- Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
Ռուսաստանը շատ բաներ շահեց այդ պայմանագրով։Թուրքմենչայի պայմանագրով Ռուսատանը շատ զարգացավ:Մեզ, Հայաստանի համար շատ կարևոր է այս պայմանագիրը քանի որ ըստ դրա Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի միացումը Ռուսաստանին: