Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը /Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 26-31/
Ներածություն
- Ֆրանսիական հեղափոխության պատճառները
- Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
- 1789թ. Գլխավոր շտատներ
- Բաստիլի գրավում
- Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր, հռչակագրի արդիականությունը
- Կանանց դերը հեղափոխության ընթացքում
- Սահմանադրական միապետություն
- Քաղաքական ակումբների առաջացումը
- Արքայի փախուստը Վարեն
- Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
- Առաջին հանրապետությունը
- Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա
- Ավատատիրական վերապրուկները խոչընդոտում էին նրա զարգացմանը։ Գյուղացիներն անձնապես ազատ էին, սակայն հողազուրկ էին և ավատատիրոջը բազմապիսիհարկեր էին վճարում։ Ծանր էր վիճակը նաև արդյունագործության մեջ։ Պետությունը մենաշնորհներ և արտոնություններ էր տալիս առանձին ձեռներեցների, իսկ մնացածներին զրկում ազատգործելու հնարավորությունից։
- 1791թ. ընդունվեց Ֆրանսիայի առաջին Սահմանադրությունը։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Արքան պահպանում էր գործադիր իշխանությունը, նշանակում էր նախարարներին և ուղղորդում նրանց գործունեությունը։ Սակայն արքայի իրավունքները սահմանափակվում էին Սահմանադրությամբ: 1792թ. սեպտեմբերին Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։ Լուի XVI–ը հեռացվեց իշխանությունից և իր ընտանիքի հետ դատապարտվեց մահվան։ Մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք։ Արական սեռի բոլոր չափահաս քաղաքացիները կարող էին ընտրել և ընտրվել պետական պաշտոններում՝ առանց ունեցվածքային սահմանափակման։
- Հակասությունները մեղմելու և նոր հարկեր սահմանելու նպատակով Լուի XVI–ը (1774–1793) որոշեց հրավիրել Գլխավոր շտատներ (Դասային համաժողով)։ Դա միջնադարից եկող մարմին էր, որին մասնակցում էին հասարակության երեք դասերը (հոգևորականներ, ազնվականներ, քաղաքացիներ)։ Վերջին անգամ այն հրավիրվել էր 1614 թ.։
- 1789թ. հուլիսի 14–ին Փարիզում գրավեց Բաստիլ ամրոցը՝ հին կարգերի խորհրդանիշը (այդ օրը համարվում է Ֆրանսիայի ազգային տոնը)։ Երկրում ծայրառավ համաժողովրդական շարժում։ Սարսափած ազնվականությունը հեռանում էր երկրից։ Հեղափոխությունը պաշտպանելու նպատակով կազմավորվեց Ազգային գվարդիան։ Այսպես սկսվեց ֆրանսիական Մեծ հեղափոխությունը:
- Սահմանադիր ժողովը 1789թ. օգոստոսի 26–ին ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»։ Դա նոր դարաշրջանի կարևորագույն իրավական փաստաթղթերից մեկն է։ Հռչակագիրը հաստատում էր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ։ Իշխանության գերագույն աղբյուր էր ճանաչվում ոչ թե արքան, այլ ազգի հավաքական կամքը։ Շեշտվում էր մարդկանց ազատ լինելու, մասնավոր սեփականություն ունենալու, ցանկացած բռնաճնշման դիմակայելու, սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու, անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու և այլ բնական իրավունքները։
- Արքան պահպանում էր գործադիր իշխանությունը, նշանակում էր նախարարներին և ուղղորդում նրանց գործունեությունը։ Սակայն արքայի իրավունքները սահմանափակվում էին Սահմանադրությամբ:
- 1791 թվականի հունիսիս 20-ին թագավորը փորձեց փախչել Ֆրանսիայից, սակայն Վարենում բռնվեց փոստային աշխատակցի կողմից։ Տարվեց Փարիզ և պահվեց իր սեփական պալատում։
- Առաջին ֆրանսիական հանրապետությունը, հիմնադրվել է 1792 թվականի սեպտեմբերի 22-ին նոր ձևավորված Ազգային կովենտ կողմից։ Հանրապետությունը գոյատևեց մինչև 1804 թվականը, երբ Նապոլեոն Բոնապարտը ընդունեց Ֆրանսիայի առաջին կայսրության հռչակագիրը։ Այս ժամանակաշրջանը հայտնի էր միապետության փլուզմամբ, տերորի ժամանակաշրջանով, Դիրեկտորիայով և Տերմիդորյան հեղաշրջմամբ, Նապոլեոնի իշխանության զավթմամբ։
- Կարճ ժամանակում Կարնոն ստեղծեց մի քանի բանակեր՝ մարդիկ կամավոր մեկնում էին բանակ։ Կամավորներ շատ էին և նրանք տարբեր պատճառներ ունեին՝ մի մասը ձգտում էր հանրապետական կարգերը տարածել ամբողջ Եվրոպայում, մի մասը Ֆրանսիայի սահմանները մեծացնելու համար և այլն։ Մեծացավ բարձր պաշտոններ ստանալու հնարավորությունը, այն չափ, որ հասարակ շարքային զինվորը կարող էր գեներալ դառնալ։ Արդեն հեղափոխական զորքերը անցան հարձակումների՝ տարբեր ուղղություններով և սկսեցին Դիրկտորիայի սահմանների ընդլայնման գործընթացը։