Նապոլեոն Բոնապարտ

Տանը/Օգտվել համացանցից,օտարալեզու աղբյուրներից, հղումները տեղադրել/

Նապոլեոն Բոնապարտ

  • 1. Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
  • 1802թ. Նապոլեոնը նշանակվել է կոնսուլ
  • 1804թ. թագադրվել է կայսր՝ Նապոլեոն I անունով
  • 1800թ.  հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր
  • 1812թ. Նապոլեոնի կայսրության կործանումը սկսվել է Ռուսաստանի հետ պատերազմում
  • 1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը 2. Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:

1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

Նապելոնի ներմուծած վարչական ու իրավական նորարարությունները հիմք են դրել ժամանակակից պետությանը. նրանցից շատերը գործում են մինչ օրս: Դառնալով առաջին կոնսուլ՝ Նապոլեոնը արմատապես փոխել է երկրի պետական կառուցվածքը. 1800 թվականին անցկացրել է վարչական բարեփոխում, հիմնադրելով կառավարությանը ենթակա պրեֆեկտ դեպարտամենտների ու սուպրեֆեկտ շրջանների ինստիտուտը: Քաղաքներում ու գյուղերում նշանակվել են քաղաքագլուխներ: Վարչական բարեփոխումը թույլ է տվել լուծել այն հարցերը, որոնց համար պատասխանատու էին իշխանության տեղական մարմինները, և որոնք նախկինում չէր կարողանում լուծել Դիրեկտորիան, այն է՝ հարկերի հավաքումն ու զինակոչիկների հավաքումը:

  1. Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:

1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։

Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմումՆապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։

Փորձելով Իսպանիայի խնդիրը լուծել նախքան Ավստրիայի՝ պատերազմի մեջ մտնելը, Նապոլեոնը հոկտեմբերի 29-ին արշավանք է սկսել Գերմանիայից եկած 160 հազարանոց բանակի հետ: Դեկտեմբերի 4-ին ֆրանսիական զորքերը մտել են Մադրիդ: Հունվարի 16-ին անգլիացիները, հետ մղելով Նիկոլա Ժան դե Դյո Սուլտի գրոհը Լա Կորունյայի մոտ, նստել են նավ ու հեռացել Իսպանիայից: 1809 թվականի հունվարի 1-ին Աստորգայում Նապոլեոնն ստացել է ճեպագիր Ավստրիայի ռազմական պատրաստությունների մասին և իր կառավարությունում մտերմացած Թալեյրանի ու Ֆուշեի կողմից կատարվող ինտրիգների մասին: Հունվարի 17-ին նա Վալյադոլիդից ուղևորվել է Փարիզ:

Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ Պիրենեյների նվաճումը մնացել է անավարտ. իսպանացիները շարունակել են պարտիզանական պատերազմը, անգլիացիները սատարել են Պորտուգալիային, երեք ամիս անց անգլիացիները Արթուր Ուելսլի Վելինգթոնի հրամանատարությամբ նորից ափ են իջել թերակղզում: Պորտուգալական և իսպանական իշխանությունների անկումից հետո նրանց գաղութները բաց են եղել բրիտանական առևտրի համար, և առաջացել է ճեղքվածք մայրցամաքային շրջափակումում:

Առաջին անգամ պատերազմը շահույթի չի բերել Նապոլեոնին, այլ միայն պահանջել է ավելի ու ավելի շատ ծախսեր ու զինվորներ: Ծախսերի փակման համար ավելացվել են կողմնակի (աղի, պարենային ապրանքների) հարկերը, ինչը հանգեցրել է բնակչության դժգոհությունը:

  1. Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:

Ես կարծում եմ, որ Նապոլեոն Բոնապարտի ձախողման գլխավոր պատճառն այն էր, որ նա առանց քայլերի հաշվարկման, ցանկանում էր անխնա մեծացնել Ֆրանսիայի տարածքները, առանց հասկանալու, թե հետո ինչ պետք է անի…

  1. Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարին՝ սրտին։ Մեկը գեղեցիկ իր է, իսկ մյուսը թանկարժեք գանձ։

Անհնարը՝ դա բառ է, հիմարների բառարանից։

Երևակայությունը տիրում է աշխարհը։

Պատմությունը՝ դա անցած իրադարձությունների վարկած է, որի հետ մարդիկ որոշել են համաձայնվել։

Ելնելով Նապոլեոն Բոնապարտի շատ ու շատ մտքերից, իմ կարծիքով նա եղել է շատ ուղիղ մարդ, այսինքն ինչ մտածել է, դա էլ ասել է: Նա սիրել է հասնել իր նպատակներին, ցանկացած ձևով…

  1. Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածը, նոր տեղեկությունները: «Նապոլեոն Բոնապարտ»

Տեսաֆիլմում ամեն ինչ շատ պատկերավոր, գեղեցիկ և տպավորիչ էր նկարագրված:

Հետազոտական աշխատանք- «Ժոզեֆ Ֆուշե»

Ժոզեֆ Ֆուշե, Օտրանտի առաջին դուքս, նապոլեոնյան դարաշրջանի ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ «Ժոզեֆ Ֆուշեն այն եզակի գործիչներից է, որ նրանց հետ մնալը վտանգավոր է, իսկ առանց նրանց մնալը՝ ուղղակի սարսափելի»։ Հենց այս պատճառով է, որ Նապոլեոնը Ֆուշեի հետ մնալուց նողկանք էր ապրում, իսկ առանց նրա իր անձի հանդեպ վտանգ զգում։ Մի քանի անգամ հեռացնելով Ոստիկանության մինիստրի պաշտոնից, Նապոլեոնն այդպես էլ վճռականություն չունեցավ վերջնականապես վտարելու Ֆուշեին։ Ֆուշեն հաջողեցրեց մնալ Կայսրության ոստիկանապետ միայն իր խելքի շնորհիվ։ Վերջապես, Ստեֆան Ցվայգը տվել է Ֆուշեի հետևյալ բնութագրումը. «թող իրեն ծաղրեն, բայց միայն ենթարկվեն ու վախենան իրենից»։

Կարծիք.

Ֆուշը շատ դաժան, անգութ մարդ էր: Ով միայն իր մասին էր մտածում: Ֆուշը նախատեսում էր Նապոլեոնի անկումը: Ես կարծում եմ, որ Ֆուշը չպետք է նման պաշտոնների արժանանար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s