Վերլուծիր երեխայի հետևյալ դատողությունները. … ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել: Իմ կարծիքով երեխան եղել է ազատամիտ, չի ընդունել ցանկապատերը: Ըստ իս նրա համար միևնույն է եղել ցանկապատերի առկայությունը: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Իմ կարծիքով տղայի համար հետաքրքիր էր նաև տանձրին հասնելու գործողությունը: Նաև կարծում եմ տանձերն այնքան հիանալի են եղել, որ տղան չի ցանկացել այն ուտելու համար: Սա գողություն չի… Արկածախնդրություն էր սա: Ցանկացած տղա երեխա գոնե մեկ անգամ նման բան է անում, հետաքրքրությունից և արկածախնդրությունից ելնելով: Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում: Իմ կարծիքով տղան կարծում էր, որ վեց տարեկանում նման քայլ անելը բավականին խիզախություն է և նման բաներ լինում է միայն դասական ստեղծագործություններում: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր: Տղան կարծում էր, որ ուսուցիչը բավականին փորձառու մարդ է և պետք է իրեն հասկանա: Ի վերջո, դա գողությու՞ն էր, թե՝ ոչ: Ես դա գողություն չեմ համարում, քանի որ տղան վերցրել է ընդամենը 5 տանձ, իսկ դա ամենևին էլ վատ բան չէ: Գողություն ես համարում եմ այն երբ մարդ ինչ որ մեկից իսկապես շատ կարևոր բան է գողանում, և վատ նպատակներով: Եվտղան ընդամենն երեխա է եղել, այդ տարիքում դժվար է ճիշտ հասկանալ թե ինչ է գողությունը: