Երջանկութիւն
Ես այսօր
Ճառագայթ մ’եմ բոսոր,
Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունիմ, որ
Կժպտիմ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կ’երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն…
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ’եմ բոսոր…
Առաջադրանքներ
Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:
Ես այսօր
Ճառագայթ եմ բոսոր,
Աչքերս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունեմ, որ
Կժպտամ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կերևան
Արևին
Ոսկեղեն
Հոգուն…
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ եմ բոսոր…
,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն։
Ես այսօր արեգակ եմ բոսոր
Ես այսօր ճառագայթ եմ բոսոր
Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:
Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:
Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):
Ես նմանվում եմ ձյուն տեղալուն, քանի որ դա էլ է երջանիկ և ուրախ ինչպես ես։ Ես սիրում եմ ձյունը քանի որ նա մարդկանց տրամադրությունները բարցրացնում է, ուրախություն է պարգևում բոլորին։
Բանաստեղծությունը սովորել անգիր: