Նոյեմբերի 10-ը՝ Երիտասարդների միջազգային օր
Նոյեմբերի 10- ը Երիտասարդների միջազգային օրն Է, ինչի առթիվ հանրապետության բոլոր երիտասարդներին ողջույնի եւ շնորհավորանքի իր խոսքն Է հղել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը. «Այսօր երիտասարդությունը մեր երկրում կարեւոր ներուժ է եւ նշանակալի դեր ունի քաղաքացիական հասարակության ձեւավորման, պետության ամրապնդման գործումե,- ասել է Լ.Ասատրյանը եւ վստահություն հայտնել, որ հայ երիտասարդությունն ունի այն ներուժը, որով կկարողանա լուծել պետության առջեւ ծառացած խնդիրները: Նշենք, որ Երիտասարդների միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է 1945 թվականից, երբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լոնդոնում նոյեմբերի 10- ին կազմավորվեց դեմոկրատ երիտասարդների համաշխարհային դաշնությունը: