1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա:
3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:
Թուրքիան աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով: Դրանցից մի քանիսի պաշարով Թուրքիան մեծ տեղ է գրավում աշխարհում: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վլոֆրամի, պղնձի հանքային պաշարներով: Կան նաև նավթի և գազի պաշարներ: Թուրքիան նաև աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով:
4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:
Թուրքիայի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, ռեսուրսները, զբոսաշրջությունը, կլիման, նպաստավոր պայմանները, գյուղատնտեսությունը, հաղորդակցության ուղիները: Թուրքիայով են անցնում բազմաթիվ երկրների օդային կարևոր ուղիները: Թուրքիան ունի զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ: Թուրքիան զբոսաշրջությունից ստանում է 20 միլիարդ դոլարի եկամուտ: