Քիմիական հավասարումը դա քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է բանաձևերի և եթե անհրաժեշտ է գործակիցների միջոցով։
Քիմիական ռեակցիաների տեսակները
1.Միացման են կոչվում այն ռեակցիաները որոնց ժամանակ երկու նյութից ստացվում է մեկ բարդ նյութ։
Փորձ 1։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր֊սպիրտայրոց, ակցան, լուցկի և մագնեզյումի ժապավեն։
Լուցկու միջոցով վառեցինք սպիրտայրոցը։ Ակցանի միջոցով վերցրեցինք մագնեզյումի ժապավենը, պահեցինք կրակի վրա և մագնեզյունի ժապավենը բոցավառվեց։ Կատարվեց միացման ռիակցիա։

2.Քայքայման են կոչվում այն ռեակցիաները որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում է մի քանի նյութեր։
Փորձ 2։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ կալան, փորձանոթ, սպիրտայրոց,կոլբայով ջուր և մալախիտ։
Փորձանոթի մեջ լցրեցինք կանաչ գույնի մալաքիտի փոշի, ամրացրեցինք հորիզոնական դիրքով կալանի թաթին, փակեցինք խցանով, որի մեջ կար գազատար խողովակ, որը իջեցրինք ջրով լի կոլբայի մեջ։Նկատեցինք, որ կանաց գույնի մալաքիտը սևացավ, պատերի առաջանաց ջրի կաթիլներ։

3.Տեղակալման ռեակցիաներն ընթանում են պարզ և բարդ նյութերի միջև, որոնց դեպքում պարզ նյութի ատոմները տեղակալվում են բարդ նյութի ատոմներից մեկով:
Փորձ 3։
Անհարժեշտ նյութր՝ պղնձի քլորիդ, մեխ, փորձանոթ, ջուր, ձագար։
Փորձանոթը ամրացրինք կալանի թաթին, լցրեցինք ջուր 2-3 մլ, և վերցրեցինք կապույտ քլորիդը, և խարնեցինք և իջացրեցինք թելով մեխը։ Միաժամանակ հետո մեխը կարմրեց, որովհետև պղինձը անջատվեց և լուծույթը թոխեց իր գունյնը։
CuCl2+Fe=FeCl2+Cu

4.Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները որոնք կատարվում են երկու բարդ նյութերի միջև որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով։
Փորձ 4։
Անհարժեշտ նյութեր՝ փորձանոթ, ձագար, նատրումի հիդրպքսիդ, աղաթթու, հայտանյութ, ֆենոլ ֆտալեի
Հայտանյութերը դրանք օրգանական ներկեր են, որոնց միջոցով որոծում են թթվի կամ հիմքի առկայությունը լուծույթում։
Փորձանորթի մեջ, ձագարի միջոցով լցրեցինք նատրիումի հեդրոքսիդ լուծոիյթ, ավելացրենք հայտանյութը, լուծույթը դարցավ մորու գույն իսկ հետո քիչ քիչ լցրեցինք աղաթթու, լուծույթը գունազրկվեց, որովհետև ստեղղծվեց աղ և ջուր։
Այս տիպի փոխանակման ռեակցիանները, կոչվում են չեզոքացման։ Չեզոքացման են կոչվում այն նյութրը այն ռեակցիաններ, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև, որի արդյունքում ստացվում են աղ և ջուր։
