Առաջադրանք 2. Փետրվարի 3-9.

  • Ներածություն
  • Պատմիր հայ ազգային — հասարակական շարժումների մասին
  • Համեմատիր հասարակական -քաղաքական հոսանքների հայացքները
  • Ներկայացրու, վերլուծիր արևմտահայերի ազգային սահմանադրութան բովանդակությունը
  • Պատմիր Զեյթունի 1862թ.-ի իրադարձության և նշանակության  մասին
  • Տեսակետ
  • <<Զեյթունի պատմությունը հնուց մինչև մեր օրերը>>

Եվրոպական զարգացած երկրների համեմատ Ռուսաստանում ավելի ուշ սկսվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը: Երկրի հասարակական առաջընթացն արագացավ հատկապես Ալեքսանդր II կայսեր կողմից 1860–1870–ական թթ. իրականացված ազատական (լիբերալ) բարեփոխումների շնորհիվ: Արդիականացման գործընթացը ներթափանցեց նաև կայսրության ազգային երկրամասեր, այդ թվում՝ Արևելյան Հայաստան:

1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյուղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Մի այն 1912 թ. դեկտեմբերի 20–ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը` որպես մասնավոր սեփականություն:Քաղաքներում ընտրվում էին ինքնավարության մարմիններ՝ դումաներ: Վարչական հերթական փոփոխությամբ Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների: 1874թ. օրենքով Երևանի նահանգը տրոհվեց յոթ գավառների: 1877–1878 թթ. ռուս–թուրքական պատերազմից հետո Ռուսաստանին կցված տարածքներից ստեղծվեցին Կարսի և Բաթումի մարզերը: Կովկասի փոխարքայությունը 1882թ. վերափոխվեց կառավարչապետության:

Նախագիծը, բացի հոգևորականներից ու ամիրաներից, որոշակի իրավունքներ էր տալիս նաև արևմտահայ մյուս խավերին։ Դրա մեջ տեսնելով իրենց իրավունքների սահմանափակում՝ ամիրաները թուրքական իշխանությունների աջակցությամբ պայքար ծավալեցին սահմանադրության դեմ։ Սակայն ժողովուրդը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար: Սահմանադրական շարժումն արժանացավ Կ. Պոլսի բազմահազար հայ առաջադիմական ուժերի աջակցությանը և դրա շնորհիվ ավարտվեց վերջիններիս հաղթանակով։

Հայ ազգայնականները ջերմորեն ողջունեցին Զեյթունի 1862թ. ապստամբությունը, հանգանակություններ կազմակերպեցին հերոս զեյթունցիներին օգնելու համար։ Ապստամբության միջոցով ազատագրության հասնելու գաղափարները նոր բարձրության հասան Րաֆֆու ստեղծագործություններում։ Ազգայնական գաղափարների տարածումը հայ իրականության մեջ 1880ական թթ. կեսերից հանգեցրեց ազգային կուսակցությունների առաջացմանը։

Զեյթուն, քաղաք Կիլիկիայում, Զեյթունի գավառում, Զեյթունի գավառի կենտրոնը։ Գտնվում է Մարաշից 38 կմ հյուսիս–արևմուտք, դժվարամատչելի լեռնային վայրում, Ջահան (Պիռամոս) գետի հովտում։ Մինչև 1920 թ.-ը մտնում էր Հալեպի վիլայեթի Մարաշ սանջակի մեջ, իսկ 1980 թ.-ի դրությամբ Մարաշ վիլայեթի մեջ։ Ներկայումս քաղաքը վերանվանվել է Սուլեյմանլըի:Զեյթունն իր անունն ստացել է թուրքերեն «զեյթուն» (ձիթենի) բառից, որը փոխառված է հայերեն «ձեթուն» բառից։ Այս պտղի ծառերը մեծ չափով աճում են քաղաքի շուրջը և տաք ձորերում։ Երկրորդ անունը՝ Ուլնիա, կոչել են Զեյթունի տեղում բյուզանդական Ուլնիա բնակավայրի անունով։Բագրատունիների անկումից հետո (1045 թ.) Զեյթունի տարածքում Անիից գաղթած յոթ հայ ընտանիք բնակություն են հաստատել Շեհիրճոկում՝ տալով նրան «Անի–ձոր» անունը։ Տարածքը 1080–1375 թթ.-ին մտել է Կիլիկիայի հայկական պետության մեջ։ Բնակչությունն ավելացել է Շիրակից գաղթած հայերով, իսկ հիմնական զանգվածը եկել է Կիլիկիայից, հայկական պետության անկումից հետո (1375 թ.)։Գավառի և ավանի Զեյթուն անունն առաջին անգամ հիշատակվում է XV դարի սկզբին, երբ Կիլիկիայի մեծ մասին տիրում էր Զյուլ–Կադիրների ցեղը։ XV դարի մինչն XVI դարի սկիզբը եղել է Զյուլ–Կադիրների և Կարաման ցեղի տիրապետության տակ։1517 թ.-ին Զեյթունն ընդունել է թուրքական հպատակությունը՝ պարտավորվելով հարկ վճարել Բարձր Դռան (5000 ղուրուշ)։ 1626–1627 թթ.-ին թուրքական սուլթան Մուրադ IV-ը, Ջալալների շարժումից վախենալով, Զեյթունի հայերին իր կողմը գրավելու նպատակով, նրան տվեց կիսանկախության հրովարտակ (ֆերման), ըստ որի նրանք միայն 15000 ղուրուշ հարկ պետք է վճարեին։XVI–XVIII դարերում Զեյթունը կառավարվեց ռազմական դեմոկրատիայի սկզբունքով։ Գավառը ղեկավարում էին չորս իշխանական տներ՝ ՇովրոյաններըՅաղուբյաններըԵնի–Դունյանները և Սուրենյանները։ Այս տների անունով կոչվել են Զեյթունի չորս թաղերը, որոնց նրանք տիրում էին ժառանգական իրավունքով։ Ամբողջ գավառին վերաբերող հարցերը լուծում էր իշխանական խորհուրդը, որտեղ վերջին խոսքն ասելու իրավունքը վերապահված էր ավագ իշխանին և Զեյթունի արքեպիսկոպոսին։ Միևչև XIX դարի 2-րդ կեսը Զեյթունի վրա թուրքական տիրապետությունը անվանական էր, գավառի հայերը պաշտպանում էին իրենց կիսանկախ վիճակը, արգելում օտարների մուտքը իրենց սահմանները։1865 թ.-ին Զեյթունում հաստատվեց թուրքական կառավարությունը և իշխանական իրավունքները վերացան։Չնայած Մուրադ IV-ի տված հրովարտակին, շրջակա թուրքերը, հատկապես Մարաշի կառավարիչները, միշտ ջանացել են ասպատակել, իրենց ենթարկել գավառը։ Նման փորձեր կատարվել են 1780, 1808, 1819, 1829, 1835 թթ.-ին, բայց միշտ ավարտվել են լեռնականների հաղթանակով։ Ըմբոստ, հաղթանդամ, քաջակորով զեյթունցիները դարեր շարունակ զենքի ուժով պաշտպանել են իրենց արտոնյալ վիճակը, հաճախ հրաժարվել չնչին հարկատվությունից։Թուրքիան չէր հաշտվում Զեյթունի կիսանկախ վիճակի հետ և 1860-ական թթ․-ին ձեռնարկում է վերացնելու գավառի անկախությունը, հիմնահատակ կործանելու Զեյթունը։ 1862 թ.-ին բռնկվեց Զեյթունի ապստամբությունը թուրքերի դեմ, որն ավարտվեց հաղթանակով։ Չնայած դրան, Աբդուլ Մեջիդ սուլթանը հասավ գավառի կիսանկախության վերացման, իսկ բնակիչները ենթարկվեցին ծանր հարկահանության։ Ի պատասխան թուրքերի բռնության, 1878 թ.-ին բռնկվեց նոր ապստամբություն՝ Ենի–Դունյան տոհմի Պապիկ իշխանի գլխավորությամբ։ Շուրջ երկու տարի տնող կռիվներն ավարտվեցին փոխադարձ զիջումներով։ Զեյթունի համայնքը շարունակեց իր գոյությունը, բայց քաղաքին հսկող բարձունքում թուրքերը զորանոց կառուցեցին և սկսեցին հետևել լեռնականներին։ Զեյթունցիները 1895–1896 թթ.-ին անձնազոհ դիմադրություն ցույց տվեցին համիդյան ջարդարարներին։ Ինքնապաշտպան ական կռիվները գլխավորում էին 75-ամյա իշխան Ղազար Շովրոյանը և հնչակյան գործիչ Աղասին։ Այդ կռիվները վերջացան եվրոպական պետությունների հյուպատոսների միջամտությամբ։ 1780–1909 թթ.-ին Զեյթունը 41 անգամ դիմակայել է թուրք, զորքերին՝ հերոսական էջեր գրելով հայ ազատագրական պայքարի պատմության մեջ։1915 թ.-ի մարտին Զեյթունի հայությունը բռնությամբ տեղահանվեց և քշվեց Դեյր-էլ-Զորի անապատը, իսկ քաղաքը հրդեհվեց։ Բնակիչների մի մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին տարբեր երկրներ։ Թուրքիայի պարտությունից հետո Ֆրանսիան գրավեց Կիլիկիան։ Վերապրող 1500 զեյթունցիներ վերադարձան իրենց բնակավայրերը։ 1921 թ.-ին, երբ Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց Թուրքիային, Զեյթունը վերջնականապես դատարկվեց հայերից։Մեծ եղեռնից վերապրող զեյթունցիները 1930-ական թթ․ Երևանի հյուսիսային մասում հիմնադղրեցին Նոր Զեյթուն թաղամասը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s