
Մթնոլորտը֊երկնային մարմնի գազային ծածկ, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը։ Այժմ պարզենք թե ինչ գազերից է բաղկացած մթնոլորտը։ Առաջինն ազոտի ատոմն է ( նշանակվում է N տառով), որի միջուկում կա 7 պրոտոն և 7 նեյտրոն։ Երկրորդը թթվածին ատոմն է (նշանակվում է O տառով)։ Թթվածնի և ջրածնի մոլեկուլներն իրար հետ փոխազդելիս առաջացնում են ջրի մոլեկուլներ: Երրորդն ածխածին ատոմն է (նշանակում են C տառով)։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այժմ պատկերացնենք գազերի մի խառնուրդ, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մնացած 1%-ում ջրային գոլորշիներ, ածխաթթու գազ, արգոն, նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն։ Այժմ ուսումնասիրենք մթնոլորտի բոլոր շերտերն առանձին-առանձին։

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Դեռևս երկու հարյուր տարի առաջ մարդիկ անտեղյակ էին թթվածնի գոյությանը։ Միայն 1770 թ. քիմիկոսներն առաջին անգամ հայտնագործեցին, որ որոշ նյութեր տաքանալիս անջատում են այնպիսի մի գազ, որի մեջ, ինչպես օդում, այրվում է մոմը։Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից։ Օդը սովորական ճնշման տակ -200°С սառեցնելիս՝ վեր է ածվում բաց երկնագույն հեղուկի, ապա զգույշ տաքացնում են -195°С-ում անջատվում է ազոտը, իսկ -183°С-ում անջատվում է թթվածինը։Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն:
Թթվածնի անձնագրի կազմումը`Թթվածնի ընդհանուր բնութագրումը
Քիմիական նշանը O
Քիմիական բանաձևը O2
Հարաբերական ատոմային զանգված՝ Ar15.999(16)
Հարաբերական մոլեկուլային զանգված Mr(O2)=16*2=32
Իզոտոպները—16O,17O,18O
Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը՝8, 2 պարբերություն,VI խումբ
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը—–
Հաշվել մեկ ատոմի զանգվածը—-
Թթվածնի ալոտրոպիկ տարաձեվություններ
Լրացուցիչ՝Ազոտի մասին
Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է: Ամենատարածված քիմիական տարրերից է: Այն կազմված է 2 ազոտի ատոմներից (N2), որոնց կապը շատ ամուր է։5-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067:Երկրագնդի բաղադրության մեջ տարածվածությամբ ազոտը զբաղեցնում է 17-րդ տեղը, նրան բաժին է ընկնում Երկրագնդի զանգվածի 0.0019%-ը։ Չնայած անվանմանը, ազոտն առկա է բոլոր կենդանի օրգանիզմներում:Ազոտը հայտնագործվել է 1772 թվականին շոտլանդացի գիտնական Դանիել Ռեզերֆորդի կողմից՝ ածխի, ծծմբի, գազային ֆոսֆորի այրման արգասիքները ծծմբական լուծույթի միջով անցկացնելիս:

Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։
Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ.
Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ֆտորից (F2), քլերից (Cl2),բիոմից (Br2) և յոդից (J2) բացի։
Փոխազդում է ածխի հետ։
Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).
Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։
Փոխազդում է ֆոսֆորի հետ.
Այս ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար՝ լույսի ու ջերմության անջատմամբ։
Փոխազդեցությունը մետաղների հետ.
Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ոսկին (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում.
Օդում մագնեղիունը (Mg) այրվում է շլացուցիչ բոցով, ռեակցիայի հետևանքով առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ.
Պղինձը (Cu) միանում է թթվածնին՝ առաջացնելով սև փոշի՝ պղնձի (II) օքսիդ (CuO).
