Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։
Ինձ շատ դուր եկավ այս հոդվածը: Այստեղ խոսվում էր արտաքինի ու ներքինի, նյութականի և հոգևորի մասին, որ մարդիկ անընդհատ ուշադրություն են դարձնում արտաքինին: Շատերը չեն ցանկանում կամ ուղղակի չեն կարողանում ըմբռնել հոգևորը: Կարևորում և ուշադրություն են դարձնում միայն նյութականը: