Ազոտ

N2

Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է: Ամենատարածված քիմիական տարրերից է: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա 75,6%-ը՝ ըստ զանգվածի, 78,09%-ը՝ ըստ ծավալի: Ազոտի պարունակությունը երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում է միացությունների ձևով. դրանցից առավել տարածված են նատրիումական (չիլիական) և կալիումական (հնդկական) բորակները: Ազոտ են պարունակում նաև քարածուխը (2,5%), նավթը (0,02–1,5%) և կենդանի օրգանիզմները (մոտ 3%): Բույսերն ազոտը հիմնականում վերցնում են հողից՝ միացությունների ձևով, իսկ կենդանիներն այն ստանում են բույսերից: Ազոտը մտնում է սպիտակուցների (մոտ 17%) և այլ բնական օրգանական միացությունների բաղադրության մեջ:

Ազոտի մոլեկուլը երկատոմ է: Ատոմների միջև ամուր քիմիական կապի պատճառով սովորական պայմաններում ազոտը քիմիապես կայուն է և նյութերի մեծ մասի հետ միանում է միայն միայն բարձր ջերմաստիճանում: Արդյունաբերության մեջ ազոտն ստանում են հեղուկ օդի աստիճանական թորմամբ: Ազոտը հիմնականում կիրառվում է ամոնիակ ստանալու համար, որը ելանյութ է ազոտական թթվի, ազոտական պարարտանյութերի, ներկերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության մեջ: Գազային ազոտն օգտագործվում է որպես իներտ միջավայր բազմաթիվ քիմիական ռեակցիաների իրականացման, հեղուկ վառելանյութերի մզման, սրվակները հեղուկ դեղանյութերով լցնելու համար: Հեղուկ ազոտը չափազանց սառն է  (-196օC). սննդարդյունաբերության մեջ այն օգտագործում են սննդամթերքն արագ սառեցնելու և երկար պահպանելու, բժշկության մեջ՝ մարդու սերմնաբջիջներն ու ձվաբջիջները երկար պահպանելու, նաև մի շարք հիվանդություններ բուժելու համար:

Օդային արտանետումն ու ընկալումը `փորձ ՝ հեղուկ ազոտի հետ

1 Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s