Մանկության կայարանում
Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…
Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:
Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չիտրվում քանի որ տպավորություն խիստ մակերեսային կլինի։ Տպավորություն մակերեսային կլինի քանի որ կարևորը այլ բան է, բազմաթիվ կայարաներում տպավորություն սխալ կնկալվի։
Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:
Հեղինակը փափուկ վագոն ասելով նկատի ունի հարմարավետությունը։ Բայց քանի որ դա վերաբերվում է մարդու կյանքին նշանակում է առանց դժվարություների ամեն ինչ պատրաստ ապերելու համար։ Իմ կարծիքով փափուկ վագոն ճիշտ չէ քանի որ մարդը կյանքի դժվարություներով է , կյանքի փորձ ձեռք բերում։
Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:
Կարևորն այն է որ մարդն իր կյանքի ընթացքում լինի իր հարազատներով շրջպատված և այդ ճանապարհին գտնի իր կողակցին։
Ձնծաղիկը
Այսօր ես հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում: Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…
Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։
Ձնծաղիկի պես
Ձնծաղիկի պես՝ ամեն տարի, երբ ձյունը հալվում էր Անին ծաղկում էր։ Նա նոր շնչով ամեն տարի դիմավորում էր գարունը։ Բայց մի տարի շատ վատ դեպք պատահեց այնքան շատ ձյուն եկավ որ ձնծաղիկները չծաղկեցին և չդիմավորեցին գարունը իրենց գեղեցկությամբ։ Իսկ Անին շատ ծանր հիվանդացավ քանի որ նա սպասում էր ձնծաղիկների ծաղկելուն և դրանք այդպես ել չծաղկեցին։Անին մահացավ և չդիմավորեց գարունը ձնծաղիկների պես։
Սովորականն ամենաանսովորն է
Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:
-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է:
Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը…
Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ:
Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը…
Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ…
Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն:
Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել…
Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…
Սովորական արարքներ ․․․ (ստեղծագործական աշխատանք)։
Սովորական արարքներ
Ամեն տարի Արամը օգնում էր տատիկին ու պապիկին։ Նա գնում էր իրենց համար փայտ էր կոտրում, ամբողջ ամառ մնում էր տատիկի ու պապիկի մոտ ու օգնում նրանց։ Արամը շատ բարի էր և բոլորին օգնում էր։ Նա օգնում էր տատիկներին ճանապարհը անցնել։ Դրսի շներին էր կերակրում։ Հինգ տարի առաջ նա շատ ծույլ, գոռոզ, փնթի երեխա էր։ Բայց երբ մահացավ նրա մայր նա իր կյանքի վերջին խոսքը ուղեց տղային ասելով. ֊Տղաս դու քո սովորական արարքներով կարողես մարդկանց օգնել։ Մոր այս վերջին խոսքերը օգնեցին փոխել Արամին։
Միկրոֆոնը
— Մարդն առանց ինձ ոչինչ է,— մտածում էր միկրոֆոնը:— Ոչ ոք առանց ինձ յոլա գնալ չի կարող` ոչ երգիչը, ոչ մեկնաբանը, ոչ տիեզերագնացը: Ես եմ, որ նրանց ձայները սփռում եմ երկրագնդով մեկ, իմ առաջ է, որ բոլորը հուզվում ու դողում են:
Այդ օրվանից էր, որ մարդն սկսեց երբեմն-երբեմն անջատել միկրոֆոնը: Միկրոֆոնը համեստացավ, հասկանալով, որ մարդը կարող է ապրել նաև առանց իրեն: Ավելին, հասկացավ, որ ամենակարևոր բաները մարդիկ իրար ասում են առանց միկրոֆոնի:
Ի՞նչ են ասում:
Օրինակ, ես սիրում եմ քեզ:
Միկրոֆոն պետք է ապրելու համար, եթե ոչ․ ինչու։
Միկրոֆոնը պետք չէ ապրելու համար , քանի որ միկրոֆոնը ուղակի անում է ամենաչնչին բաները մարդու համար։ Ամենակարևոր բաները մարդը կարողանում է անել և ասել ինքնուրույն։
Տերևները
Մարդկային կյանքի դյուրաբեկ ճյուղերին նախշազարդ կանաչ տերևիկներ կան: Բարու տերևներ, որոնք ամենաշատն են, քնքուշ տերևներ սիրո և տերևներ վախի, որոնք սովորաբար աճում են ինչ-որ տեղ, ներքևում. նրանք քիչ են: Տերևներ հավատարմության, գուցեև ոչ ամենագեղեցիկները, բայց թերևս ամենաանհրաժեշտները: Կան յուրահատուկ տերևներ՝ ոչ մի հերբարիումում չնկարագրված: Նրանք հանդիպում են հազվադեպ, և նրանց առանձնահատուկ պետք է պահպանել: Քամուց օրորվում են կենսունակ ճկուն ճյուղերը, բայց վաղ թե ուշ գալիս է աշունը, և ժամանակից դեղնած տերևները թափվում են: Եվ շատ կարևոր է, որ գորգի նախշը, որ կփռեն գետնին, լինի մաքուր, պայծառ և զրնգուն: Դա շատ կարևոր է եկող գարնան համար:
Ինչ սովորեցիր նովելից:
Նովելը շատ հետաքրքիր էր ես սովորեցի այն որ պետքե գորգի նախշը երբ աշունը տերևները կփռեն գետնին լինի պայծառ , մաքուր և զրնգուն դա շատ կարևոր է եկող գարնան համար։
Պատմիր քո ճյուղերի տերևների մասին (տեսանյութի դեպքում՝ 10 միավոր):
Իմ ճյուղերի տերևները շատ են և գույնզգույն։ Կան բարու տերևներ և կան վախի տերևներ որոնք գորշ են և կան յուրաքանչյուր ճյուղի վրա։ Կան ընկերասիրության տերևներ հավտարմության։ Կան նաև սիրո տերևներ որոնք շատ վառ են իրենց գույնով և շատ կան այֆ տերևներից։