Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի:
Ընտանյոք հանդերձ (կամ՝ ընտանիքով) եկել էին խնջույքի:
Միասնության խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը:
Կետերի փոխարեն գրիր միասնության խնդիր (երեք ձևն էլօգտագործիր):
• Նուբարն ամեն առավոտ հոր հետ բարձրանում էր սարը:
•ընկերներով մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին:
• Վարդգեսը ժամանակ չուներ նրանց հետ այդ հարցը քննարկելու:
• Նա միշտ որսի էր գնում ընկերների և բարեկամների հետ :
• Մինչև ուշ երեկո տղամարդիկ աշխատեցին դաշտում:
Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
• Նրանք՝ սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում սառը հող վարողները, համարյա միշտ կյանքից գնում են քաղաքի ստվերների հետ, առանց հետք թողնելու:
Նրանք-ենթակա.
տունդրայում- տեղի պարագա.
սառը-որոշիչ.
ջունգլիներում-տեղի պարագա.
արևադարձային-որոշիչ.
հող վարողները-բացահայտիչ.
սառը-որոշիչ.
գնում են -ստորոգյալ.
կյանքից-անջատման խնդիր.
քաղաքի-հատկացուցիչ.
ստվերների հետ -միասնության խնդիր.
հետք-ողիղ խնդիր.
թողնելու-ստորոգյալ
Կետադրիր:
Մարդը՝ Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:
Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները՝ այժմ մի փոքր տրորված, նորից հեռուն են տանում:
Բնության մեծ գաղտնիքը՝ կյանքի ծագումը, գուշակելու համար ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:
Անիվ չունեցող սահնակները շարժվում են ձյան վրայով, իսկ նրանց նման ուրիշ սահակողավոր քարշակները՝ սահող այլ մակերեսներով:
Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, և նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար: