Ակադեմիա Ամբրելլա

Սերիալը շատ հետաքրքիր է այն սուպեր ունակություներ ունեցող ընտանիքի մասին է։ Այն Նեթֆլիքսի սերիալներից է 10 սերիա։ 1989 թվականի հոկտեմբերի 1-ին գերբնական ունակություններով 43 երեխաներ ծնվել են միևնույն ժամանակ աշխարհի տարբեր երկրներում, չնայած որ մայրերից ոչ մեկը հղի չէր մինչ ծննդաբերությունը: Յոթ երեխաներ որդեգրվում են միլիարդատեր Ռեգինալդ Հարգրևսի կողմից նա նրանց համար ստեղծում է Ամբրելլա ակադեմիա, որտեղ երեխաները զարգացնում են իրենց անսովոր ունակությունները և վերածվում գերհերոսների թիմի: Հարգրևսը երեխաներին դիմում է ոչ թե անուններով այլ համարներով։ Բայց երեխաների ռոբոտ մայրը նրանց անուններով է դիմում: Ռեգինալդը կարծում է, որ ապագայում երեխաների ունակությունը կփրկի իրենց մոլորակի: Երկար տարիներ անց Ակադեմիան դադարում է գործել, և այնտեղի երեխաները ցրվում են աշխարհով մեկ և նախընտրում են այլևս չկապվել միմյանց հետ: Լյութերը դառնում է տիեզերագնաց, Ալիսոնը դառնում է հայտնի դերասանուհի, Վանյան դառնում է ջութակահար, Կլաուսը դառնում է թմրամոլ, մահից հետո Բենը վերածվում է մի ուրվականի, որը կարող է շփվել միայն Կլաուսի հետ, իսկ Դիեգոն պայքարում է հանցագործության դեմ: Երբ Հարգրևսը մահանում է, Ակադեմիայի երեխաները գալիս են իրենց որդեգրած հոր թաղմանը: Թիվ հինգը վերադառնում է ապագայից և հայտնում է, որ ութ օրվա ընթացքում կգա ապոկալիպսիսը: Ակադեմիայի երեխաները որոշում են վերամիավորել իրենց և պայքարել ապոկալիպսիսի դեմ։

Սերիալը կարող եք դիտել՝

այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s