
1.Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:
Ձվի թարմությունը կարելի է ստուգել ըստ իր հոտի: Ձվի թարմությունը կարելի է ստուգել նաև մեկ բաժակ ջրի օգնությամբ։
• Թարմ ձուն (1-9 օր) մնում է բաժակի հատակին։
• 10-21 օրվա ձուն ուղղվում է վերև։
• Հին ձուն հայտնվում է ջրի երեսին։
2. Ինչպես ստուգել՝ եփած է ձուն թե ոչ:
Միջին հաշվով, խաշած ձուն եփում է 8-15 րոպե, փափուկ խաշած 2-3 րոպե, տոպրակի մեջ 4-5 րոպե: Ստուգելու համար կարող ենք ջրից հանել, դնել սեղանի վրա, կամ ինչ որ հարթ տարածության վրա և պտտեցնել: Եթե ձուն լավ է պտտվում, ուեմն ձուն եփել է:
3. Ինչպես ճիշտ խաշել ձուն:
• Ձուն զգուշորեն դնում ենք եռացրած ջրի մեջ
• 30 վայրկյան անց, երբ ջուրը կսկսի եռալ, մեղմացնում ենք կրակն ու ևս 10-11 րոպե եփում ենք
• Մի քանի րոպե թողնում ենք սառը ջրի մեջ
• Ջրում եփվելու ընթացքում աղ ենք ավելացնում, որպեսզի ձուն չճաքի
• Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել
5. Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալլիքային վառարանի մեջ:
Ամերիկացի ֆիզիկոսները ապացուցել են, որ միկրոալիքային վառարանում պատրաստված ձուն կարող է պայթել: Նույնը կարող է պատահել նաև մաքրած խաշած ձվի դեպքում։
6. Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:
Ձուն ավելի հեշտ կոտրվում է բութ մասով։ Ձվի կեղեվը շատ բարակե և փխրուն, բայց իրականում այն անքան էլ հեշտ չէ կոտրվում: Օրինակ` եթե ձուն վերցնես ափերի մեջ և երկու կողմերից սեղմես, նրա կեղևը կոտրելու համար շատ մեծ ջանք կպահանջվի:
7. Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:
Հում ձվի քաշը ավելի մեծ է, քան նույն ծավալով մաքուր ջրի քաշը: Հետևաբար հում ձուն իջնում է ջրի հատակը: Բայց երբ ջրի մեջ աղ ենք ավելացնում, ստացված լուծույթի քաշը ավելանում է: Եվ երբ լուծույթի քաշը ավելի մեծ է լինում, քան ձվինը, ձուն հատակից բարձրանում է և սկսում է լողալ ջրի երեսին: