ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹԱՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ

4.1. Ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում`
համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից:

Ես օգտվում եմ դպրոցի տրամադրած տարբեր միջոցներից, ուսումնական նպատակներով։

4.2.Սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը (ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը:

Ես կարողանում եմ ընտրել իմ նախասիրություններին համարժեք ընտրության դասաժամերը:

4.3. Սահմանված կարգով ստանալու հեռավար, առցանց ուսուցում:

Մինչև կարանտինը ես երբեք չեմ օգտվել դպրոցի առցանց ուսուցումից։

4.4. Սահմանված կարգով ընտրելու մարզաձևը:

Ես ազատ կարողանում եմ ընտրել իմ ուզած մարզաձև։

4.5. Հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին, մասնաժողովին:

Պետք եղած դեպքում դիմել եմ դասավանդողներիս։

4.6. Մասնակցելու առցանց քննարկումներին, Դպրոցի կայքում նյութեր հրապարակելու:

Դպրոցի կայքում իմ նյութերից կան հրապարակվածներ, խնդրի չեմ ունեցել այս կետով:

4.7. Հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:

Երբեք չեմ հայց ներկայացնել Կրթահամալիրի խաղարկային դատարան, իմ կարծիքով սա շատ կարևոր կետ է։

ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ

5.1. Չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները:

Ես այս կետը պահպանում եմ և իմ կարծիքով սա պարտադիր կետ է։

5.2. Պահպանել անվտանգության կանոնները:

Ես պահպանում եմ անվտանգության կանոնները:

5.3. Չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր
պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել:

Ես աշխատում եմ չուշանալ, բայց եղել են դեպքեր որ ուշացել եմ, իմ կարծիքով սա կարևոր կետ է։

5.4. Բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով:

Բացակայություններիս մասին միշտ տեղեկացրել եմ կազմակերպչին, միայն մեկ կամ երկու բացառություն է եղել:

5.5. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին,ծեսերին, տոներին:

Ես փորձել եմ, մասնակցել յուրաքանչյուրից գոնե մեկ անգամ:

5.6. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացմանը:

Ես մասնակցել եմ, սակայն մտածում եմ որ չի կարելի սա համարել պարտավորություն:

5.7. 3-րդ դասարանից վարել իր ուսումնական բլոգը:

Համաձայն եմ, բայց իմ կարծիքով դա կարող է վնասել երեխայի աչքերը։

5.8. Հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքի աշխատանքներին:

Ես հետևում եմ և կարևորում եմ այս պարտավորությունը:

5.9. Վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին:

Ես հետևում եմ նշվածներից յուրաքանչյուրին և սա կարևոր կետ է սովորողի պարտավորությունների մեջ։

5.10. Մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին. ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված:

Համաձայն եմ:

5.11.Սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։

Փորձում եմ ներկայացնել հաշվետվությունները:

Իմ իրավունքներից ես օգտվել եմ և չեմ ունեցել որևէ խնդիր, որը կապ է ունեցել իմ իրավունքների հետ:

Իմ պարտականությունները ես փորձում եմ կատարել և աշխատում եմ չխախտել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s