Մի՛տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
Կարդա այսպես.
զսրբութիւն – ըզսրբություն
զմարգարիտս – ըզմարգարիտս
Բառարան
մի՛ տայք – մի՛ տաք
շանց – շներին
մի՛ արկանեք – մի՛ գցեք
զմարգարիտս ձեր – ձեր մարգարիտները
առաջի խոզաց – խոզերի առաջ
Առաջադրանքներ
Աշխարհաբար գրի՛ր ասույթը:
Մի տվեք սրբությունը շներին, և մի գցեք մարգարիտը ձեր խոզի առաջ:
Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.
Ա. մանուկ աղքատ և իմաստուն Բ. աղքատ և իմաստուն մանուկ
թագավոր ծեր և անմիտ ծեր և անմիտ թագավոր
զբանս հանճարոյ հանճարի խոսքերը
զմարգարիտ ձեր ձեր մարգարիտները
առաջի խոզաց խոզերի առաջ
Այս բառակապակցություններից կարելի է մեկ հետևություն անել, որ ածականները գրվում են ենթակայից հետո: