Վիլյամ Սարոյանի պատմվածքը ինձ ամբողջովին դուր եկավ և ես ուրախ եմ որ այս պատմվածքը կարդացի այն շրջանում երբ ադրբեջանը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Պատմվածքում Վիլյամ Սարոյանը հանդիպում է Ռոստովի գարեջրատանը մի հայի և նա նրան չէր ճանաչում Սարոյանը ուղակի տեսնելով մարդուն հասկացավ որ հայ է։ Նրանք հանդիպել էին Ռուսաստանի Ռոստով քաղաքի մի անկյունում և խոսում ու ծիծաղում էին իրենց մայրենի լեզվով։
Ինձ դուր եկած հատվածը՝
“Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանաք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի°մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրեն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհառնի, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:Ջանացե°ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե°ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց:”
Ինձ դուր է գալիս այս հատվածը քանի որ այստեղ ամբողջովին ճշմարտություն է , թշնամիները չեն կարող մեզ բնաջնջել, հայերը միևնույն է ապրելու են։ Հայաստանը միակ երկրներից մեկն է որ հին ժամանակներից մինչև հիմա գոյություն ունի և անկարելի է այսքանից հետո հաղթել Հայաստանին։