Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:
1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, տեղի է ունեցել 3 ճակատամարտ ՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի։ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում մենք տարել ենք փայլուն հաղթանակներ, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում պարտվել ենք։ Այս ճակատամարտերի շնորհիվ, հայ ազգը սովորեց միասնական լինել և ավելի ուժեղացավ։Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունն այն էր, որ Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից ազատված հարյուր հազարավոր արևմտահայեր։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով: