Իմ Սարոյանը

Պետք է խոստովանել որ այս դարում շհատ քիչ մարդիկ են կարդում հայ գրականություն։ Ես չեմ կարդում հայ գրականություն, կարդում եմ շատ այլ գրքեր ոչ հայ գրականության, բայց պետք է խոստովանեմ որ ինձ դուր է գալիս Սարոյանի գրականւթյունը։ Սարոյանը շատ հայրենասեր է ։ Իր գրած ստեղծագործությունների մեջ դա զգացվում է ։ Սարոյանի յուրաքանչյուր գրածը շատ հտքրքրություն է պարունակում։ Այդ դարի գրողների մեծ մասը վողբում են իսկ Սարոյանը շատ թեթև է ապրել և ինչպես ապրել է այդպես ել ստեղծագործել է։

Իսկ հիմա տեղեկություններ Սարոյանից։

Կենսագրություն

Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից, որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր: Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում։

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում: Դիակիզումից հետո աճյունի մի մասը թաղվել է Ֆրեզնոյի Արարատյան գերեզմանատանը, մյուս մասը՝ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Վիլյամ Սարոյանի հուշարձան

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3,2 մետր է, քաշը` 500 կգ։ Արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում։

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

2018 թ․ օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում՝ գրողի տանը, որտեղ նա ապրել էր իր կյանքի վերջին 17 տարիները, բացվեց գրողի տուն-թանգարանը։ Տանը ցուցադրված են գրողի կյանքի տարբեր շրջաններից լուսանկարներ, Սարոյանի գունանկարներ, գծանկարներ, նրա գրքերի շապիկները։ Թանգարանում կա նաև հատուկ սենյակ, որտեղ գտնվում է գրողի հոլոգրամը։

Իր հռչակից մեծ Սարոյանը - Պանորամա | Հայաստանի նորություններ

Իմ նյութերը՝

Վիլյամ Սարոյան «Իմ գերդաստանը»

Վիլյամ Սարոյան|Հայը և հայը (ձայնագրություն, վերլուծություն)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s