Նկարում պատկերված են 14 միանման ուղղանկյուններ: Գտեք պատկերի մուգ գույնով ներկված մասի մակերեսը:

Առաջին հերթին պետք է գտնել ամբողջ պատկերի մակերեսը։ Ամբողջ պատկերի մակերեսը գտնելու համար պետք է գտնել յուրաթանչյուր փոքրիկ ուղղանկյան մակերեսը, որոնցից որ կազմված է պատկերը։
Քանի որ պատկերի լայնությունը հավասար է 6 սմ-ի, իսկ լայնության երկայնքով դասավորված են 4 փոքրիկ ուղղանկյուն, պետք 6-ը բաժանել 4-ի, որպեսզի գտնենք ուղղանկյունների լայնությունը։ Այսպիսով՝
6/4=3/2=1 1/2=1,5 սմ
Պատկերի երկարությունը հավասար է 10-ի։ Երկարության երկայնքով դասավորված են 5 փոքրիկ ուղղանկյուն: Նրանց երկարությունը գտելու համար պետք է 10-ը բաժանել 5-ի։ Այսպիսով՝
10/5=2 սմ։
Փոքրիկ ուղղանկյունների մակերեսը գտնելու համար պետք նրանց լայնությունները բազմապատկել երկարությունով՝
1,5 x 2=3 սմ2
Ամբողջ պատկերի մակերեսը գտնելու համար պետք է ուղղակյունների մակերեսները բազմապատկել նրանց քանակով․ նրանք 14-ն են․
3 x 14=42 սմ2
Մուգ գույնով ներկված մասերը 8-ն են։ Նրանք դեմ դիմաց են ընկած և միմյանց լրացում են։ Այսպիսով ստացվում է 4 մուգ գույնով ներկված ուղղանկյուն, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը հավասար է 3 սմ2։ Քանի որ նրանք զբաղեցնում ընդհանուր պատկերի մակերեսի մի մասը, նրանց մակերեսը գտնելու համար պետք է պատկերի մակերեսից հանել այդ 4 ուղղանկյունների մակերեսների գումարը․ Այսինքն՝
42-(3*4)=42-12=30 սմ2
Պատասխան․ Մուգ գույնով ներկված մասի մակերեսը հավասար է 30: