Մայրենի լեզվի օրեր.

Երգ մարտին Վարդանանց

Արիք որդիք Արարատյան,
Նըսեմ ճակատք ցայտե՚ն թող շանթ,
Դողդոջ ձեռաց մեչ սուր ցոլա՛ն,
Արդար վրիժուց ժամն հասավ արդ,
Փշրի՛ Պարսկին անդուլ կացին,
Հայք բա՛վ լացին.
Մեռնի՚նք Մասյաց շուքերուն տակ,
Հավերժ կանգնե՛նք հաղթանակ,
Օ՜ն, ազա՛տ ըլլանք
Եվ Հայաստան մեր,
Թող տա՛ն արձագանք
Մասիք անվեհեր.
Մեռնի՚նք յ՚Արտազ՝
Տղմուտի մոտ,
Ուսկից ծագի մեզ առավոտ։
Մեր սուսերց փայլեն
Սասանին Սասանք,
Մեր ամեն քայլեն
Ծագի հաղթանակ։

ԲԱՌԱՐԱՆ

Արիք-եկեք, ելեք

նըսեմ-տկար, թույլ

ձեռաց-ձեռք

մեչ-մեջ

վրիժուց-վրեժի

արդ-այժմ, հիմա

անդուլ-անընդմեջ

բավ-բավարար, բավական

լացին-լացել

շուքերուն տակ-ստվերի տակ

ըլլանք-լինենք

ուսկից-որտեղից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ստեղծագործությունը Վարդանանց պատերազմին էր վերաբերում, հայերի ամուր կամքին: Բանաստեղծությունը շատ ոգեշնչող էր, փոխանցում էր մեզ ուժ, կամք, եռանդ, ապրելու, արարելու և հաղթելու համար:

Երգ առ գիշեր

Եկո՛ւր, ով գիշեր. եկո՛ւր քու սև քղանցքներովդ աշխարհը ծածկէ՛, քու զովութեանդ մէջ մարէ՛ վերջալոյսին յետին շունչը, ծածկէ՛ աշխարհը քու դամբանական մութիդ մէջ:
Օրը կը մտնէ քու մռայլ ծոցիդ, իր գերեզմանին մէջ, իր հետ քաշելով իր մէջ բողբոջած բոլոր յոյզերն ու հոգերը:
Սիրող սրտերը անձկութեամբ քեզի՛ կը սպասեն, քու մթութեանդ մէջ իրենց անուրջները խեղդելու: Քու աներեւոյթ մատներովդ եկո՛ւր գոցէ՛ անոնց յոգնած աչքերը: Տա՛ր զանոնք, քանի մը ժամ, քունին խորութիւններուն մէջ:
Սեւ թեւերուդ վրայ առած՝ հեռո՜ւն տար անոնք որ կեանքէն ուժասպառ են եղած. քու զովութեանդ մէջ քնացուր անոնք անուշ երաժշտութիւններովդ, թող քանի մը ժամ հալի՜ն անոնց հոգերը քու սեւաթոյր մթնոլորտիդ մէջ:
Քու գալուստդ սիրելի յիշատակներ կը բերէ իր հետը: Դուն բարեկամն ես մենաւորներուն. ամէնէն ծածուկ արցունքները դո՛ւն կը տեսնես:
Բաց պատուհաններու առջեւ անքուն անցընող թշուառներ քու զով սեւութիւնդ կը ծծեն:
Անոնց մտածումները, յուզումները քու ծոցիդ մէջ կը թափառին: Եւ դուն այդ ամէնքը կ՛առնես, քու մխիթարող աղջամուղջիդ մէջ կը թաղես:

Բառարան

եկուր-արի

քու-քո

քղանցք-զգեստի ներքևի ծայրը, փեշ

յետին-հետին

դամբան-գերեզման

յոյզ-զգամնուքն, ապրում

անձկութեամբ-նեղվածությամբ

գոցէ-փակել

զանոնք-այնտեղ

անոնց-նրանց

քանի մը-մի քանի

քունին-քնեն

Արևմտահայերենից Արևելահայերեն՝ փոխադրում

Արի՛, ով գիշեր. Արի քո սև փեշերով ծածկի՛ր աշխարհը, քո զովության մեջ մարի՛ վերջալույսի վերջին շունչը, ծածկի՛ր աշխարհը քո դամբանական մթության մեջ:
Օրը կմթնի քո մռայլ ծոցի մեջ, իր գերեզմանի մեջ, իր հետ քաշելով իր մեջ բողբոջած բոլոր հույզերն ու հոգսերը:
Սիրող սրտերը անձկությամբ քե՛զ կսպանեն, քո մթության մեջ իրենց անուրջները խեղդելու: Քո աներևույթ մատներով ե՛կ փակի՛ր նրանց հոգնած աչքերը: Տա՛ր այնտեղ, մի քանի ժամ, քնիր խորության մեջ:
Սև թևերիդ վրա դրած՝ հեռու տար նրանց, որոնց կյանքներն ուժասպառ են եղել. Քո զովության մեջ քնեցրու նրանց անուշ երաժշտություններովդ, թող մի քանի ժամ հալվեն նրանց հոգիները քո սևաթույր մթնոլորտի մեջ:
Քո գալուստով սիրելի հիշատակներ կբերես իր հետ: Դու բարեկամն ես մենավորության. բոլորի ծածուկ արցունքները դու՛ կտեսնես:
Բաց պատուհանների առջև անքուն անքուն անցնող թշվառները քո զով սևությունդ կծծեն:
Նրանց մտածումները, հուզումները քո ծոցի մեջ կթափառեն: Եվ դու այդ ամենը կառնե՛ս, քո մխիթարող աղջամուղջիդ մեջ կթաղես:

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

Ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը.

Կոչնակ-եկեղեցի հրավիրող կոչնազանգ.

Կայլակ-փոքրիկ կաթիլ, շիթ.

Ցորյան-ցորեն, հացաբույս.

Ամբար-շտեմարան, պահեստ, պահեստատեղ, պահեստարան, համբարանոց, ամբարանոց, մթերանոց, մառան (սննդամթերքի), հորոն (ցորենի գետնափոր).

Աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ.

Վերլուծություն

Դանիել Վարուժանի այս բանաստեղծությունը հանդիսանալով մեր կրթահամալիրի հիմն ունի իր յուրահատուկ իմաստը, ասելիքն ու մաղթանքը: Յուրաքանչյուր քառատող նշելով որևէ կողմ՝ տվյալ հատվածի ժողովրդին մաղթանքներ է անում: Ամեն կողմին ուղղված մաղթանքներն արտահայտված են գեղեցիկ և սրտաբուխ խոսքերով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s