Բաթումի պայմանագիր

1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Հենց Հայաստանի անկախության հռչակման օրըմայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Չնայած մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր- ինչ դադար առնել։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։

Ալեքսանդր Խատիսյան

Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։ Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Պայմանագրի համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատՀայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալուչորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը 1918թ. նոյեմբերը։ Այսպիսով` չափազանց ծանր պայմաններում հռչակվեց Հայաստանի պետական անկախությունը: Նորահռչակ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:

Վերլուծություն

Բնականաբար պահմանագիրը մեզ՝ հայերիս համար շատ վատն էր: Արևելյան Հայաստանի,և ոչ միայն շատ տարաքներ հանձնվում էր Թուրքիան, իսկ մեզ մնում էր Արարատյան դաշտն իր շրջակա մի քանի մասերով և Գեղարքունիքի մարզը: Թուրքիան իր 1890-1915թթ.-ների ոճրագործությունից հետո դեռ ախորժակ ուներ նոր տարածքների, և այդ իսկ պատճառով իրեն ձեռնտու պայմաններ առաջադրեց:

Հայաստանի առաջին Հանրապետության իշխանության մարմինների ստեղծումը

Հովհաննես Քաջազնունի

Պետական շինարարության կարևորագույն օղակներից է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ձևավորումը: Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Նա 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց ազգային խորհրդի անդամների հետ, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարվել։ Այն իրականացրել էր Երևանի ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան, 1879-1919)։ Նրան իրավամբ կարելի է համարել Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանը։ Հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը‚ իսկ երկրորդինը` գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։ Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը (վարչապետը) համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Վերջինս ընտրվում էր խորհրդարանի կողմից, և նրա գլխավորած կառավարությունը պատասխանատու էր խորհրդարանի առաջ։ Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես, որոշ փոփոխություններով, պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները։ Հետագայում աստիճանաբար սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։ Դատաիրավական համակարգում մտցվեց եռաստիճան (շրջանային, դատաստանական պալատ և սենատ) դատական ատյան։ Բարձրագույն դատական մարմինը սենատն էր: Հանրապետության դատական համակարգի ժողովրդավարացման դրսևորում էր 1919թ. երդվյալ ատենակալների դատարանի հիմնումը։ Իշխանության համակարգում իրենց ուրույն տեղն ունեին տեղական իշխանությանգավառային, քաղաքային և համայնքային մարմինները։ Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ Հանրապետական նշանակության քաղաքների թիվը նույնպես անցնում էր մեկ տասնյակից։ Ավելի ուշ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազ. քառ. կմ-ի, 2 մլն բնակչությամբ։ Կառավարության նախաձեռնությամբ մշակվեց և գործողության մեջ դրվեց զեմստվային (տեղական ինքնակառավարման) մարմինների մասին օրենքը։ Իշխանության տեղական մարմինները ընտրովի էին: Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունները և այլն։

Արամ
Մանուկյան
Ավետիս Ահարոնյան
Ավետիք
Սահակյան

Վերլուծություն

Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է Մեծ Եղեռնից և Առաջին աշխարհամարտից հետո: Բնական է, որ մեր հայրենիքը և հայ ազգը եղել է՝ թե՛ տնտեսապես, թե՛ հոգեպես ծանր վիճակում: Եվ նման ծանր իրադարձություններից հետո Հանրապետության ձևավորումը եղել է անհրաժեշտություն հայ ազգի համար, թեկուզ տևական, քանի որ գոհատևեց ընդամենը 2,5 տարի: Համեմատելով ներկայիս՝ 3-րդ Հանրապետության ձևավորումն ու ստեղծումը, և Առաջին Հանրապետությունը՝ նկատելի են դառնում շատ տարբերություններ: Երկրի իշխանության մարմինների կառուցվածքը շատ էր տարբերվում ներկայիս հանրապետության իշխանության մարմինների կառուցվածքից: Չնայած դրան կա նաև նմանություն. Երրորդ Հանրապետության ստեղծումը և անկախացումը Հայաստանի՝ նորից եղել է կոտորածից հետո (Բաքվի և Սումգայիթի ահասարսուռ ջարդերը. չնայած դրանք եղել են Ադրբեջանի կազմում, սակայն տվյալ քաղաքների բնակչության գերակշռող մասը եղել են հայեր), ինչպես նաև այս անկախացումից հետո ձևավորված Երրորդ Հանրապետության կազմում տեղ չգտան պատմականորեն հայկական և հայաբնակ տարածքներ: Առաջին Հանրապետության անկախացումից մենք կորցերցինք ամբողջ Արևմտյան Հայաստանը, իսկ Երրորդ Հանրապետության անկախացումից հետո կազմի մեջ չմտան Ջավախքն ու Նախիջևան, վերջինիս շրջանում եղան կոտորածները, և Արցախի հարցը մնաց օդում կախված:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s