Հայաստանի առաջին հանրապետությունը

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել պայմանագիրը։

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանագիրը չափազանց ծանր էր հայերի համար, բայց այն կնքվեց հանուն անկախության, ժողովրդի ապահովության և վերջի վերջո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման համար, քանի որ սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Պայմանագիրը թուրքերի համար շատ ձեռնտու էր, քանի որ պայմանագրի համաձայն ՝ Հայաստանը մասնատվում էր և շատ քիչ տարածք էր մնում հայերին, Հայաստանը սահմանափակ քանակով զորք պիտի ունենար, երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը։ Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։

2. Փորձե՛ք ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի պետական կառուցվածքի հետ: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դրանց միջև:

Պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից Հայաստանը դեմոկրատական (ժողովրդավարական) հանրապետություն էր` խորհրդարանի գերակայությամբ։ Հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ` 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը (վարչապետը) համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Վերջինս ընտրվում էր խորհրդարանի կողմից, և նրա գլխավորած կառավարությունը պատասխանատու էր խորհրդարանի առաջ։ Ըստ իս նմանություններ շատ կան։ Ներկայիս Հայաստանն էլ է խորհրդարանական, հանրապետության առաջին պաշտոնատար անձը վարչապետն է։ Հայաստանի առաջին հանրապետությունից մինչ այսօր պահպանվել է մեր դրոշը, զինանշանը, օրհներգը։

3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ըստ իս Թուրքիան Հայաստանի հանրապետությունը ճանաչեց, քանի որ մեծ շահ ուներ այդտեղ։ Հայաստանի հանրապետությունը ճանաչելով հանդերձ նաև Բաթումի պայմանագիրը կնքվեց ՝ ըստ որի Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանից հատված, երկաթուղային վերահսկողությունը Թուրքիային էր անցնելու։ ՀՀ-ն առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական հարաբերություններ չհաստատվեցին։ Թե ինչու՞ դիվանագիտական կապեր չհաստատվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև ՝ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s