1. Սահմանել ո՞ր բարդ նյութերն են կոչվում թթուներ…
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:
2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները…
Անթթվածնավոր թթուներ.HClքլորաջրածինHBrբրոմաջրածնականHJյոդաջրածնականH2SծծմբաջրածնականHFֆտորաջրական
և այլն…
3. Գրեք թթվածնավոր. թթուների բանաձևերը և անվանումները…
- H3PO4-Օրթոֆոսֆորական թթու
- HNO3-Ազոտական թթու
- H2SO4-Ծծմբական թթու
- H2CO3-Ածխաթթու
- HNO2-Ազոտային թթու
4. Ինչպե՞ս են ստանում թթուներ…
Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են՝ ջրածնի և համապատասխան ոչ մետաղի անմիջական փոխազդեցությունից, համապատասխան աղի և մեկ այլ` ավելի ուժեղ թթվի փոխազդեցությունից, կամ որոշ այլ փոխազդեցություններից։
Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակը՝ թվածնային թթու է ստացվում այդ թթվի աղի և այլ թթվի փոխազդեցությունից, եթե ստացվող թթուն, փոխազդող թթվի համեմատ` ցնդող է, կամ որպես ռեակցիայի արդյունք՝ ջրում անլուծելի աղ կամ թթու է առաջանում:
5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները…
Օրգանական թթուները հեղուկ կամ պինդ նյութեր են, և դրանք թույլ են անօրգանական թթուներից:
6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ…
Թթուների և հիմքերի փոխազդեցությունը. դրանց առավել բնորոշ է հիմքերի (ինչպես ալկալիների, այնպես էլ` ջրում չլուծվող) հետ փոխազդեցությունը` չեզոքացման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր.
- LiOH + HCl = LiCl + H2O
- Fe(OH)2 + H2SO4 = FeSO4 + 2H2O
7. Կենցաղում օգտագործվող ինչպիսի՞ թթուներ. գիտեք…
Բազմաթիվ օրգանական թթուներ պարունակվում են բնական մթերքներում, որոնցից էլ դրանք անջատում են: Օրգանական թթուները մեծ դեր են խաղում զանազան կենսական շարժընթացներում, լայնորեն կիրառվում են ադյունաբերության ու բժշկության մեջ:
Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների (օրինակ՝ ռևմատիզմի) ժամանակ շփումներ կատարելու միջոց:
Քացախաթթուն անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է: Մարդկությանը հայտնի առաջին թթուն է (քացախ): Քացախաթթուն առաջանում է խմորման և նեխման հետևանքով: 16օC-ից ցածր ջերմաստիճանում այն պնդանում է սառույցի նմանվող բյուրեղների ձևով, որի հետևանքով ստացել է նաև սառցային քացախաթթու անունը: Քացախաթթվի գոլորշիները գրգռում են լորձաթաղանթները, խիտ լուծույթները (30%-ից բարձր) այրում են մաշկը: Քացախաթթվի 3%-անոց ջրային լուծույթը հայտնի է քացախ անունով, որն օգտագործվում է սննդի մեջ: 70–80%-անոց քացախաթթուն կոչվում է քացախի էսենցիա: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ:
Կիտրոնաթթուն եռհիմն օքսիթթու է: Այն քիչ քանակությամբ պարունակվում է բոլոր բջիջների միտոքոնդրիաներում: Օրգանիզմում կիտրոնաթթուն պահպանում է թթվահիմնային հավասարակշռությունը: Ի տարբերություն կենդանիների` շատ բույսեր և միկրոօրգանիզմներ ունակ են կուտակելու մեծ քանակությամբ կիտրոնաթթու: Այն օգտագործվում է սննդարդjունաբերության, բժշկության (արյան պահածոյման համար), լուսանկարչության և ներկարարության մեջ: