Հայ-ռուսական հարաբերությունները: ՀՀ անկումը

Առաջադրանք.
1. Ուսումնասիրե՛ք և ներկայացրե՛ք ՀՀ հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ՝ 1918-20թթ. և հայ-ռուսական հարաբերություններն այսօր:

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ Հարաբերությունները պապանելու որոշակի փորձեր կատարվեցին, սակայն այդպես էլ ոչինչ չստացվեց։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։ Ըստ իս հիմա հայ-ռուսական հարաբերությունները փոխվել են։ Ռուսաստանը Հայաստանին օգնում է, և խաղաղապահներ է կանգնեցրել Արցախում։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանը հենց այնպես չի օգնում Հայաստանին և որևէ շահ է հետապնդում։ Ներկայիս իրավիճակը տեսնելով մտածում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ԽՍՀՄ-ը վերականգնել։

2. Ձեր կարծիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները 1920թ.: Իսկ ինչպիսի՞ն են այսօր ռուս-թուրքական հարաբերությունները:

Ռուս-թուրքական մերձացման համար մեկ պատճառը Անտանտի երկրների դեմ պայքարն էր։ Անտանտի երկրների դեմ պայքարում էր և՛ Քեմալական Թուրքիան, և՛ Խորհրդային Ռուսաստանը, ուստի այստեղ իրենց քաղաքական շահերը համընկնում էին։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվեց մերձացման նախնական պայմանագիր։ Ռուս-թուրքական հարաբերությունների մերձացման արդյունքում տուժեց Հայաստանը։ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի ՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի, այլ խոսքով «ռուսական մուրճի և թուրքական սալի» արանքում։ Թե ի՞նչ հարաբերությունների մեջ են գտնվում Ռուսաստանն ու Թորքիան այսօր, ես հստակ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ըստ իս փորձում են դիվանագիտական հարաբերությունները պահել, բայց այդքան էլ մտերիմ հարաբերությունների մեջ չեն։

3. Ներկայացրե՛ք Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ձեր կարծիքով՝ ինչու՞ այն չի կարելի համարել իրավական ուժ ունեցող փաստաթուղթ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։ Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին` դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները։ Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s