1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…
Սատուրն։ Մոլորակը բաղկացած է հիմնականում ջրածնից և հելիումից։
Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում. կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։
Այն կազմում է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:
2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Մետաղների հետ ջրածինը առաջացնում է հիդրիդներ, որոնք պինդ նյութեր են և կարծես ջրածնի շտեմարան լինեն, որովհետև ջրի հետ՝ տալիս են ջրածին, որը հնարավոր է ապագայում օգտագործել որպես վառելիք՝ բենզինի փոխարեն։ Իսկ դա՝ էկոլոգիապես ամենամաքուր և անվտանգ ճանապարհն է վառելիանյութ ստանալու համար:
3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
- քիմիական նշանը-H
- հարաբերական ատոմային զանգվածը-Ar(H)=1
- մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ-ոչ մետաղ
- դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է-1 պարբերություն, խումբ 1,կարգաթիվ 1
- ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը)-միջուկի լիցքը՝-+1, պրոտոնների թիվը՝ -1, էլեկտրոնների թիվը՝ -1, էներգետիկ մակարդակի թիվը՝ -1
4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ…
Վալենտականությունը՝ 0, օքսիդացման աստիճանը՝ -1, +1:
5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը. ..և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը` Mr և մոլային զանգվածը`M գ/ մոլ …
Ջրածին պարզ նյութի բանաձևը՝ H2: Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ:
6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..
Ջրածինը անհոտ, անգույն, օդից 14,5 անգամ թեթև գազ է: Այն ամենաթեթև գազն է:
7. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները. …
Ջրածին ստացանք տեղակալման ռեակցիա-ով ակտիվ մետաղների ՝Zn,Mg,Al, HCl-ի փոխազդեցությամբ։
- Zn+2HCl—>ZnCl2+H2↑.
- Mg+2HCl—>MgCl2+H2↑
- 2Al+6HCl—>2AlCl3+3H2↑
- 2H2+O2—>2H2O+Q.
Այրման,միացման, օքսիդաբերական,ջերմանջատիչ ռեակցիա.
8. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած։
Երկրագնդում ամենատարածված նյութը՝ դա ջուրն է, H2O: H2=11.1%
9. Որտե՞ղ են կիրառում ջրածինը….
Ջրածինը կիրառվում է դիրիժաբլների լցման համար, որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ: Օրինակ՝ օդապարիկների համար (ներկայումս դրանք օդ են բարձրացնում հիմնականում օդերևութաբանական հետազոտություններ կատարելու նպատակով): Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։ Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С)։ Սակայն ջրածնի ամենալուրջ խնդիրը՝ միջուկային այս ռեակցիան է 21H+31H=42He+n+17,6 կՋ: Այս ռեակցիան ընթանում է 10 միլիոն աստիճանում, եթե հնարավոր լիներ կառավարել այս ռեակցիան, մարդկությունը կլուծեր էներգիայի պրոբլեմը։