
Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների բույսերի և սնկերի սեռական բազմացում ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմ քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ իսկ իգականը՝ ձվաբջիջներ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղնավորման ընթացքում․ առաջացած զիգոըեւմ քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։
Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլ ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն կրոսինգովեր։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերվազ ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։
- ԻՆՉ Է ՄԻՏՈԶԸ …1.Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվիպահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի էունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազիընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:2. Կորիզակիսում կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակիբաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի ենունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ,որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասարբաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև: Վերոհիշյալ բոլորպրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում: Կորիզակիսումըօնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է: Միտոտիկ բաժանումըապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճըհյուսվածքային բջիջների հաշվին։ ՄԻՏՈԶԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ …1.Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգականտեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը:2.Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված ենհավասարաչափ:3.Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգաններիբազմացումը տեղի է ունենում միտոզով:4.Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմներիհաստատուն թիվը:5.Միտոզը ընկած է օրգանիզմիաճի, զարգացման, բազմացման ժամանակ ինրպես նաևռեգեներացիայի հիմքում Մարմնի կորցրած կամ վնասվածմասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա: ՄԻՏՈԶԻ ՓՈՒԼԵՐԸ- Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների(զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենիձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում էցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանմանբևեռները:- Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է,նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածիվրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, միհարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ:Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականիներկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում եննշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղիունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը,որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմններիքանակի հաշվարկման: