Դաս 11

Օրգանիզմների անհատական զարգացման սաղմնային շրջանն ավարտվում է ձևավորված սաղմի ծնվելով, հետագա շրջանը հետսաղմնայինն է։

Սաղմնային շրջանն անցկացրած նորածին կենդանին, մայրական օրգանիզմից անջատվելով կամ ձվից դուրս գալով, հանդես Է գալիս զարգացման նոր պայմաններում, որտեղ նրա գոյությունը և հետագա զարգացումը պայմանավորված են միջավայրի գործողներով։ Օրգանիզմների հետսաղմնային զարգացումը բաժանվում Է երեք շրջանների։

Առաջինը՝ աճի և ձևավորման շրջանն է, որը բնութագրվում է դեռ սաղմնային շրջանում սկսված օրգանոգենեզի շարունակությամբ և մարմնի չափերի մեծացմամբ։ Այդ շրջանի հենց սկզբում բոլոր օրգանները հասնում են տարբերակման այն աստիճանի, որում երիտասարդ կենդանին կարող է գոյություն ունենալ և զարգանալ մոր օրգանիզմից անկախ կամ ձվի թաղանթներից դուրս։ Այդ ժամանակաշրջանում արդեն գործում են ստամոքս-աղիքային ուղին, շնչառական, զգայական օրգանները։ Նյարդային, արյունատար, արտաթորության համակարգերն իրենց գործունեությունը սկսում են դեռ սաղմում։

Աճի և ձևավորման շրջանում վերջնականապես հիմք Է դրվում օրգանիզմի տեսակային և անհատական առանձնահատկություններին, և անհատը հասնում Է տեսակին բնորոշ չափերի։

Բոլոր օրգան համակարգերից ուշ ձևավորվում է սեռական համակարգը, երբ ավարտվում է նրա ձևավորումը, սկսվում է հետսաղմնային կյանքի երկրորդ՝ հասունացման շրջանը, որի ընթացքում տեղի է ունենում բազմացումը։ Այդ փուլի տևողությունը տարբեր տեսակների մոտ տարբեր է։ Որոշ տեսակների մոտ այն տևում Է մի քանի օր, շատերի մոտ՝ երկար տարիներ։

Հասունացման շրջանին հաջորդում է երրորդ՝ ծերացման շրջանը, որը բնութագրվում է նյութափոխանակության լարվածության իջեցմամբ, օրգանների ինվոլյուցիայով (պարզեցում). ծերացումը հանգեցնում է անհատի բնական մահվան։

Տարբերվում են հետսաղմնային զարգացման երկու տեսակ՝

  • ուղղակի զարգացում
  • անուղղակի զարգացում

Ուղղակի զարգացման ժամանակ կենդանու աճն ու զարգացումը չեն ազդում մարմնի մասերի դիրքավորման, փոխադարձ հարաբերությունների վրա։ Ձվից դուրս եկած կենդանին նման Է հասուն անհատին (թռչուններ, կաթնասուններ, մարդ), միայն այլ համամասնություններով, նյարդային համակարգի պարզունակ ձևերով, ֆիզիկական փոքր ուժով, որոշ օրգանների (սեռական) թերգարգացմամբ։

Անուղղակի զարգացումը ընթանում է մարմնի աչքի ընկնող կերպարանափոխություններով միջատներ, որդերից շատերը, աղեխորշավորներ, որոշ ողնաշարավորներ (երկկենցաղներից)։

Անուղղակի զարգացման ժամանակ սաղմում ձևավորված օրգանները ծառայում են միայն հետսաղմնային կյանքի վաղ փուլերում թրթուրների մոտ, որից հետո փոխարինվամ են նորերով՝ հետսաղմնային շրջանում առաջացածներով։ Դա տեղի է ունենում կերպարանափոխությամբ մետամորֆոզով, որը նույնպես ուղեկցվում է աճով և անցնում է մի շարք փուլերով։

Անողնաշարավորների մետամորֆոզը հաճախ հանդիպող երևույթ է. շատ միջատներ, թիթեռներ, բզեզներ, ճանճեր, մեղուներ զարգանում են այդ ճանապարհով։

Այս դեպքում ձվից հետո առաջին փուլը թրթուրայինն է ։ Դրանք շատակեր են. ուտում են իրենց մարմնի քաշից 200 անգամ ավելի սնունդ և մեծանում են մարմնի չափերով։

Թրթուրին հաջորդող փուլը հարսնյակն է։ Նա չի սնվում, չի աճում, նրա բոլոր օրգանները ամուր խիտինային ծածկի տակ լրիվ վերակառուցվում են։ Սկզբում լուծվում են. մնում են միայն նյարդային համակարգը, հատուկ սկավառակներ, որոնցից սկիզբ են առնում հասուն օրգանիզմին հատուկ օրգանները։ Հարսնյակը թրթուրի համեմատությամբ կորցնում է քաշի կեսը։

Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ա. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի ( վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ։

Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:
Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s