Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։
Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները։
- Ինչու են վիրուսները համարվում կյանքի ոչ բջջային ձևեր։
- Վիրուսները համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր, որովհետև նրանք կազմված չեն բջջից, բայց կազմված են որոշակի օրգանական նյութերից։
- Ինչ վիրուսներ գիտեք։
- Վիրուսների տեսակներ են մոզաիկ հիվանդության վիրուսը, գրիպը, ծաղիկը, պոլմերիլը և կարմրուկը։
- Ինչից են կազմված վիրուսները և որն է նրանց կառուցվածքը։
- Վիրուսները կազմված են վիրիոնից, որը իր մեջ ներկայացնում է որոշակի ՌՆԹ և ԴՆԹ։ Կան նաև ավելի բարդ կառուցվածքով Վիրիոններ որոնք պատված են լիպիդային թաղանթ։
- Ինչպես են վիրուսները վնասում բջիջը և առաջացնում հիվանդություններ։
- Վիրուսները թափանցելով բջջի ցիտոպլազմա , բազմանում են բջջում, բազմանալով բջջի կորիզում կամ ցիտոպլազմայիում , վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդությունների հարուցիչներ։
- Ինչ են Բակտերիոֆագերը ,թվարկեք դրանք։
- Բակտերիոֆագերը դրանք վիրուսներ են , որոնք թափանցում են բակտերիաների մեջ, քայքայում և ոչնչացնում դրանց։ ֆագերին օգտագործում են Դիֆերիայի ր Խոլեռայի հիվանդությունների բուժման համար։ Բագտերիոֆագերից է աղիքի ցուպիկի ֆագը։
Ուսումնական նյութ
Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջներ ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարային վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը Վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության ենթաճյուղերից է։
Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք Վիրիոններից։
- բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ Դնթ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
- բոլոր վիրուսներն ունեն Սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
- որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։
Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Վիրուսների էվոլուցիան ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ , որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։
Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ ։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ Միավը-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։
Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային։