Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները՝էջ32_34։
Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։
Սպիտակուցի սինթեզ-ը տեղի է ունենում 2-փուլով տրանսկրիպցիայի և տրանսլիացիայի միջոցով։Սինթեզը սկսվում է տրանկրիպցիայով, որը ԴՆԹ-ի գենոմի ինֆորմացիաի ինֆրոմացիոն ՌՆԹ-ի արտագրելու պրոցեսն է։ԴՆԹ-ն գտնվում է բջջի կորիզում, իսկ սպիտակուցի սինթեզի պրոցեսը կատարվում է ցիտոպլազմայում ռիբոսոնների վրա։
Ռիբոսոնների վրա ինֆորմացիոն ՌՆԹ-ից ԻՌՆԹ սպիտակուցների սինթեզը անվանում ենք տրանսլացիա։Այն սպիտակուցի վերջին փուլն է։
Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ ամինաթթուները ռիբոսոններ են հասցվում տրանսպորտային ՌՆԹ-ի միջոցով։Ռիբոսոնների վրա սպիտակուցի բիոսինթեզին մասնակցում են բազմաթիվ ֆերմենտներ, որոնք կատալիզում են ամինաթթուների իրար միանալով շղթա կազմելու բարդ պրոցեսը։
Սպիտակուցների կիսասինթեզը կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտկաուցների առաջացման պրոցեսն է։Ինքնասուն ավտոտրոֆ օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։
Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։
ավտոտրոֆ—կանաչ բույսերը անվանում ենք ավտոտրոֆ, քանի որ դրանք իրենց կենսագործունեության համար օգտագործում են անմիջապես արևի լույսը։
հետերոտրոֆ-այն կենդանի օրգանիզմները որոնց ապրելու համար պետք է սնվեն պատրաստի օրգանական նյութերով, այսինքն բույսերով կամ այլ կենդանիներով անվանում ենք հետերոտրոֆ։
ֆոտոսինթեզ-բույսերում կատարվող արևի էներգիայի ձևափոխությունը ածխաջրերի կոչվում է ֆոտոսինթեզ։
Այսինքն՝
ջուր+ածխաթթու գազ + լույս —> ածխաջրեր+թթվածին
Ֆոտոսինթեզը պրոցես է որը տեղի է ունենում միայն բուսական օրգանիզմներում։
Միայն բույսերն են կարողանում ձևափոխել արևի լույսը քիմիական էներգիայի ու կուտակել այն օրգանական նյութերի ձևով։Սկզբում բույսը կլանում է արևի էներգիան, հետո ջրից ու օդում առկա ածխաթթու գազից սինթեզում է ածխաջրեր կոչվող օրգանական նյութ։Այդ պրոցեսի ընթացքում առաջանում և արտամղվում է օդի մեջ թթվածին, որի կարիքը ունեն բոլոր կենդանի օրգանիզմները։Բուսական օրգանիզմները աճում ու մեծանում են օրգանական նյութերի շնորհիվ ավելին, հենց բույսերը իրենք են օրգանական նյութ ներկայացնում։
քեմոսինթեզ—Անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ անվանում ենք քեմոսինթեզ։Այն մթնոլորտային ազոտը վերածելոոմ է բույսերի համար հեշտ յուրացվող միացությունների։
NH3—>NO2+էներգիա
Քեմոսինթեզի դերը կարևոր է բնության մեջ նյութերի շրջապտույտում։
գլյուկոզի ճեղքում-բջիջը էներգիայով ապահովելու համար օգտագործում են օրգանական նյութեր՝ ածխաջրեր, ճարպեր սպիտակուցներ։Բջիջների մեծ մասի համար էներգիայի աղբյուր են հանդիսանում ածխաջրերը։Օրինակ կաթնասուների գլխուղեղի բջիջների համար էներգիաի աղբյուր է գլյուկոզը։Բջջում գլյուկոզի ճեղքումը տեղի է ունենում երկու փուլով։
Առաջին փուլը կոչվում է գլիկոլիզ կամ անթթվածին ճեղքում։Գլիկոլիզի արդյունքում մեկ մոլեկուլ գլյուկոզից առաջանում է երկու մոլեկուլ պիրոխաղողաթթու և ջրածնի 4 ատոմ։Անջատված էներգիայի հաշվին սինթեզվում է երկու մոլեկուլ ԱԵՖ։
Եկրորդ փուլն անվանում են շնչառություն կամ թթվածնային ճեղքում-այս փուլում իրար հաջորդող ռակցիաները ընթանում են թթվածնի մասնակցությամբ, արդյունքում առաջացած նյութերը O2-ի առկայությամբ օքսիդանում են մինջև CO2 H2O: