Բջջի բաժամումը՝ միթոզ, քրոմոսոմի կառուցվածքը:
Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Սկզբում բոլոր քրոմոսոմները հավաքվում են բջջի կորիզի կենտրոնում և սկսում կրկնապատկվել։ Հետո կորիզի մեջ կրկնապատկվելուց հետո կիսվում է կորիզը։ Այս բոլոր գործընթացներից հետո սկսվում է կիսվել հենց ինքը բջիջը։ Ցիտոպլազման այս ընթացքում չի կրկնապատկվում, այլ կիսվում է երկու հավասար մասերի։ Արդեն երկու իրար կպած բջիջների մեջ առաջանում է թաղանթ և նրանք առանձնանում են իրարից։ Սկզբում երկու դուստր բջիջները լինում են փոքր, հետո կատարելով իրենց ֆունկցիան՝ սկսում են մեծանալ։ Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։ Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։ Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում, նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում կպչում է թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։Անաֆազում քրոմատիդները տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին տանում բջջի կենտրոնից դեպի բևեռները։