1.Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս, ինչո՞ւ է պատրաստել այս բառարանը, ի՞նչ բովանդակությամբ:
Դժվարություն
Բառարան ստեղծելը դժվար է, երբ ձեռքի տակ չկան ուրիշ բառարաններ, սա առաջին բառարանն էր ամբողջ հայ պատմության մեջ: Եվ Մխիթար Սեբաստացու ձեռքի տակ կար միայն Միլանում տպված հայ-լատիներեն բառարանը, որը որոշ չափով օգնել է նրան:
Պատճառ
Նա նշում է, որ երբ 1727թ. քերականության գիրք հրատարակեց, առաջաբանի մեջ խոստացել էր, որ բառարան պետք է պատրաստի: Երբ Մխիթարը հիմնեց Մխիթարյան միաբանությունը, բացի սրբության կենտրոն լինելուց, այդտեղ պիտի նաև գրքեր հրատարակվեր: Եվ նա ստեղծել է այդ բառարանը, որ գիրք տպագրելուց տարակուսանքի մեջ ընկած մարդիկ բառարանով ստուգեին կասկածելի բառերը տպագրելուց առաջ:Մխիթար Սեբաստացին շատ էր սիրում իր ազգը, և մտածելով, որ չպատրաստի այս բառարանը մեր լեզուն կվնասվի, և ազգը գնալով կկործանվի:
Բովանդակություն
Մխիթարը տարակուսանքի մեջ էր, թե ինչ բառեր պետք է տպագրվի այս բառարանի մեջ, որպեսզի բոլոր հայերին հասկանալի լինի:Հայ ազգը ցրված է ամբողջ աշխարհով մեկ, և նրանց օգտագործած բառերը տարբեր են: Ուստի նա տպագրել է այնպիսի բառեր, որ բոլորին, կամ գոնե մեծամասնությանը հասկանալի լինի:Նշում է նաև, որ բառերի դիմաց <<չոր-չոր >> չի գրել, այլ <<երկար-բարակ>> բացատրել է՝ հոմանիշներով, փորձել բառը բոլոր կողմերից բացատրել:
2.Գրիր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին է պատմում :Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա.,դրանք << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:Քանի որ իրական Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել , նա իրականացնում է իր առաքելությունը `քարոզելու Հիսուսի ավետարանը:
3. Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)
Հայ բառարանագրության մեջ դարագլուխ կազմող գործ է Մխիթարի «Բառգիրք հայկազեան լեզուի» երկասիրությունը։ Լատին քարոզիչների կողմից ստեղծված լատիներեն-հայերեն բառարանները լավագույն դեպքում Աստվածաշնչի թարգմանության բառապաշարի, այն էլ դժվարահասկանալի բառերի բացատրություններն էին, լի սխալներով, թյուրիմացություններով, արդյունք հեղինակների անիրազեկությանը հայերենին։ Սեբաստացու բառարանում տեղ են գտել ոչ միայն Աստվածաշնչի թարգմանության, այլև հայ հին մատենագրության մեջ գործածված բառերը, գեթ այն սահմանում, որ եղել են հեղինակի տրամադրության տակ, տպագիր կամ ձեռագիր մատյաններում։Միաժամանակ նա իր բառարանում փորձել է ստուգաբանել հայերեն բազմաթիվ բառեր, գիտական բացատրություն տալով հատկապես հունարենից, պարսկերենից, եբրայերենից փոխառյալ շատ բառերի։Սեբաստացին չտեսավ այդ արժեքավոր բառարանը լրիվ տպագրված։ Առաջին հատորի վերջին մամուլների տպագրության օրերին նա ծանր հիվանդանում է և վախճանվում 1749 թ. ապրիլի 27-ին, 73 տարեկան հասակում։
Բառգրքի երկրորդ հատորը լույս է տեսել հետմահու, 1769 թ.։ Այն ըստ էության առաջին հատորի հավելվածային մասն է և պարունակում է առաջինից դուրս մնացած բառերը, նաև հատուկ անունների բառարանը, գրաբարից աշխարհաբար և աշխարհաբարից գրաբար բառարանները։ Սրանցից արժեքավոր է մասնավորապես աշխարհաբարից գրաբար բառարանը, որտեղ արձանագրված են արդեն այդ դարում մեր ժողովրդական լեզվում օգտագործված թուրքերեն բառերը և դրանով էլ փաստորեն դառնում է թուրքերենից փոխառյալ բառերի առաջին բառարանը