Սեռական բազմացման հիմքում ընկած է մայրական և հայրական սեռական բջիջների միաձուլման գործընթացը։ Արդյունքում սերունդն ունենում է մայրական և հայրական օրգանիզմների գեների զուգակցում։ Սեռական բջիջները լինում է երկու տեսակի ՝ ձվաբջիջ և սպերմատոզոիդ։ Ձվաբջիջները կանանց սեռական բջիջներն են, իսկ սպերմատոզոիդները ՝ տղամարդկանց սեռական բջիջներն են։ Ձվաբջիջների և սպերմատոզոիդների հավաքակազմը ձեռք բերելու գործընթացը կոչվում է ՝ գամետոգենեզ, որն ընթանում է համապատասխան ձվարաններում և սերմնարաններում։ Գամետոգենեզը սեռական բջիջների ՝ գամետների առաջացումն է, որը տեղի է ունենում բաժանման յուրահատուկ գործընթացով ՝ մեյոզով։
Մեյոզը բաժանման բարդ գործընթաց է, որի արդյունքում կրկնակի հավաք ունեցող առաջնային սեռական բջիջը հասունանում է և վերածվում հապլոիդ հավաք ունեցող ձվաբջջի և սպերմատոզոիդի։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային քանակը կրճատվում է երկու անգամ և մեկ դիպլոիդ բջջից առաջանում են հապլոիդ բջիջներ։ Մեյոզը բաղկացած է չորս փուլերից ՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ։ Մեյոզի առաջին բաժանման պրոֆազը սկսվում է քրոմոսոմների պարուրմամբ, որոնք հաստանում են և տեսանելի են դառնում մանրադիտակով։ Հոմոլոգ քրոմոսոմները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու քրոմատիդ, իրար են մոտենում և դիրքավորվում այնպես, որ ցանկացած հոմոլոգ քրոմոսոմի յուրաքանչյուր քրոմատիդի յուրաքանչյուր կետ համընկնում է մյուս հոմոլոգ քրոմոսոմի համապատասխան քրոմատիդի համապատասխան կետին։ Այդ գործընթացը կոչվում է կոնյուգացիա։ Կոնյուգացված վիճակում քրոմոսոմները մնում են համեմատաբար երկար ժամանակ։ Այդ ընթացքում նրանց մեջ կարող է տեղի ունենալ հոմոլոգ հատվածների փոխանակում ՝ տրամախաչում կամ կոնսիգովեր։
Առաջին բաժանման մետաֆազում կոնյուգացված քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածային հարթության վրա, այնպես որ նրանց ցենտրոմերներն ուղղված են լինում դեպի բջջի բևեռը։ Անաֆազում քրոմոսոմները տարամիտվում են դեպի բջջի հակադիր բևեռներ, այսինքն քրոմոսոմների ցանկացած զույգից դուստր բջիջներ են ընկնում մեկական քրոմոսոմներ, այսինքն ապագա ՝ ձվաբջիջների և սպերմատոզոիդների քրոմոսոմային հավաքակազմը երկու անգամ փոքրանում է։ Մեյոզի առաջին բաժանման արդյունքում քրոմոսոմների թվաքանակը երկու անգամ փոքրանում է, սակայն յուրաքանչյուր քրոմոսոմ դեռևս բաղկացած է լինում քրոմատիդների զույգից, այսինքն ԴՆԹ-ի կրկնակի քանակ է պարունակում։ Մեյոզի երկրորդ բաժանումը ընթանում է շատ կարճ ինտերֆազից հետո, սովորական միտոզի նման։ Երկրորդ բաժանման անաֆազում դեպի հակադիր բևեռներ են տարամիտվում քրոմոսոմների ցանկացած քրոմատիդները, այսինքն հասունացած սեռական բջիջներ ունենում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմը և ԴՆԹ-ի միակի քանակը։ Գամետոգենեզի արդյունքում առաջացած սպերմատոզոիդները և ձվաբջիջները պարունակում են քրոմոսոմներ։
Նրանք տարբերվում են մի շարք հատկանիշներով։ Սպերմատոզոիդները բավական մանր են, չափազանց շարժուն ՝ ի տարբերություն ձվաբջիջների։ Ձվաբջիջների մեծ չափերը պայմանավորված են դեղնուցի մեծ կուտակմամբ։ Եթե սպերմատոզոիդների հիմնական գործառույթը ձվաբջջի մեջ ժառանգական տեղեկատվության ներմուծումն է և ձվաբջջի զարգացման խթանումը, ապա ձվաբջիջն ունի ապագա օրգանիզմի զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութական հնարավորությունները։
Գոյություն ունի նաև բեղմնավորում։ Բեղմնավորումը ՝ սպերմատոզոիդների և ձվաբջիջների միաձուլման գործընթաց է, որի արդյունքում ձևավորվում է ՝ զիգոտը։ Զիգոտը բեղմնավորված ձվաբջիջն է։ Շարժուն սպերմատոզոիդները մոտենալով ձվաբջջին, անցնում են նրա թաղանթը և ներթափանցվում են ձվաբջջի մեջ։ Սպերմատոզոիդի կորիզը ձվաբջջում սկսում է մեծանալ և երբ նրա չափսերը դառնում են գրեթե հավասար ձվաբջջի կորիզի չափսերին, տեղի է ունենում երկու կորիզների բեղմնավորում։