Բազմամեզու ճամբար, ամփոփում

Ահա և ավարտվեց ճամբարը և եկավ ժամանակը գրելու գոնե մեկ ամփոփիչ աշխատանք: Ճիշտն ասած , ես շատ ալարկոտ մարդ եմ, դրա համար չունեմ շատ ամփոփումներ։ Բայց ես ինչպես սովորական սովորող պարտավոր եմ ունենալ գոնե մեկը։ Ցանկանում եմ ներկայացնել ամենասկզբից իմ անմոռանալի ճամբարային ամիսը։Ընտրելով բազմալեզու՝ ես նույնիսկ նորմալ չէի էլ որոշել, թե որ լեզուն եմ ցանկանում, ու ,լինելով այն մարդկանցից ,ովքեր հավատում են բախտին՝հույսս դրեցի բախտի վրա։ Գիտե՞ք ինչ, ես ուրախ եմ, քանի որ բախտս ինձնից գլուխ չթեքեց։ Կատարեցի որոշումս և ընկա  մեծամասամբ իգական սեռը գլխավորող ջոկատ։ Այս փաստը գոնե 1%ով չփչացրեց ճամբարային ամիսը։ 

Առաջին շաբաթում մենք եղանք առաջին ջոկատը , ովքեր գնացին սահադաշտ։ 

Ես ինքս գրեթե սահել չգիտեմ, բայց շատ եմ սիրում սահադաշտը։ Այս օրը ես ծիծաղով եմ հիշում, քանի որ բացի սահադաշտում ընկնելուց, մենք ճանապարհին զանգահարել ենք մարդկանց և գժվացրել։) 

Հաջորդը ցանկանում եմ ներկայացնել Լիլիթ Բլեյանի հետ հանդիպումը։ Սա այն հանդիպումն էր , որ ինձ համար սկզբում ամենանհետաքրքիրն էր թվում, քանի որ 2օր անընդմեջ մենք սովորում էինք իսպաներենի խմբով Լիլիթ Բլեյան երգը, բայց ես ինձ համարելով ամենաբաղաձայն մարդը ու գտնվելով աղջիկների մեջ, թույլ չէի տա ինձ երգել, այդ պատճառով անհետաքրքիր էր սկզբում։ Չգիտեմ ինչու ես չէի ուզում լինել հանդիպմանը ,բայց ինձ ինչ-որ բան ձգեց դպրոց։ Եվ ինչ․ ինձ ու իմ ամենասիրելի մարդկանցից մեկին ուսուցիչը ուղարկեց պատրաստելու իմ ամենասիրելի խմիչքը՝Սանգրիա։ Ի՞նչ կարող է լինել սրանից լավ։ Չգիտեմ․․․ 

Այս ամենից հետո հաջորդեց Լիլիթ Բլեյանի քաղցրաձայն երգերը։ Նա կարծես կախարդում էր շրջապատում գտնվող մարդկանց։ 

Հաջորդիվ կուզեի ներկայացնել Վիգեն Ավետիսին, բայց, կարծում եմ, ավելի լավ կլինի նրան ներկայացնեն իտալերենի խմբի սովորողները։ 

Քանի որ եղել եմ հանդիպանը, կնշեմ մի քանի բան՝ նրա ասածներից ես շատ բան սովորեցի և ամբողջ ընթացքում շատ քաղցած էի։ 

Առաջին անգամ ես չգիտեի ինձ համար սիրելի մարդու ծննդյան օրը։ Բայց չնայած դրան՝ վայբերը ինձ հուշեց այդ մասին։ 

Ես միևնույնէ տխուր էի, քանի որ չէի պատրաստել նվեր, իսկ ես շատ եմ սիրում նվերներ նվիրել։ Ինչպես ասում են՝ երբեք ուշ չէ։ Ես շատ ուրախ եմ ,որ այդ մարդը լույս աշխարհ է եկել։ 

Վերջում Քուեսթ հաուսից մի փոքր։ Քուեստ հաուսում քեզ փակում  են մեկ սենյակում և  տալիս մեկ ժամ ազատվելու և դուրս գալու համար։ 

Չնայած իմ բոլոր դժգոհություններին՝ օրը անմոռանալի էր (այս ամենը ես հասկացա ավելի ուշ)։ 

Բոլոր կարևոր բաներով անցնելով ՝ կարծես ավարտվեց այս ամեն ինչը։ Այս մեկ ամսում ես մարդկանց ավելի լավ ճանաչեցի։ Բոլոր առումներով ամիսը անմոռանալի էր։ Ուրախ եմ , որ մասնակցել եմ և շահել եմ։ 

1 Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s