Բառարանային աշխատանքներ

  1. Բառարանների տեսակները, թվարկել, գրել դրանց մասին…
  2. Անձնանունների բառարանից դուրս գրել 10 անձնանուն, դրանց ծագումը, բացատրությունը։
  3. Ընտրել 10 բարբառային բառ, և բացատրել։
  4. “Բառարանն ինձ համար”, գրում ենք ինչ այն մեզ համար, օգտվում ենք, գրում ենք մեր ասելիքը, 5-7 նախադասությամբ։

1

Բառարանը որոշակի  կարգով դասավորված բառերի ամբողջություն է, համակարգում՝ հանդերձ բացառություններով կամ թարգմանությամբ այլ լեզուների և այլ տեղեկություններով՝ դրանց մասին։ Մասամբ բառարանի նյութ են ծառայում ոչ թե բառերը, այլ դարձվածներ, կայուն բառակապակցություները, քերականական ձևերը, ձևույթները։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը, կառուցվածքը, նպատակադրումը։

2

  • Մարիամ, Մարիանա, Մարիա, Մարի-դառնության ծով (հրեա) տիրուհի, Աստծո սիրեցիալ  (եգիպտ)
  • Նարինե, Նարե, Նառա-լուսավոր (հայկ.պարս)
  • Նոնա-ընտանիքի իններորդ զավակ (հուն)
  • Ջուլիետա, Ջուլիանա, Ջուլիա– գանգրահեր, ալեվարս (հուն) Հուլիոսների տոհմից (հուն) հավերժ երիտասարդ (լատ)
  • Ռիմա– սպիտակ և չքնաղագեղ մարալ (արաբ) հռոմեացի աղջնակ (լատ) սպիտակամաշկ գեղեցկուհի (հրեա)
  • Ռոզա, Ռոզի– վարդ, վարդենի (լատ)
  • Սոնա-գեղեցիկ թռչնակ, կարապ (պարս), քնկոտ (սլավ) խելացի, իմաստուն (արաբ), արևոտ (անգլ)
  • Սուսաննա, Սյուզանա, Սյուզի-սպիտակ ջրային շուշան (լատ)
  • Վահան, վահագն-կրակ տարածող (հայկ)
  • Եվա-կյանք տվող ( հրեա)

3

  • Ղաչաղ֊Փախստական, իշխանության հետապնդումներից փախած մարդ: Ավազակ:
  • Մարալ֊Ազնվացեղ եղջերու: Գեղեցիկ՝ չքնաղ կին, գեղեցկուհի (փոխաբերական):
  • Խելահաս֊Չափահաս դառնալով՝ խելքի եկած, խելքը կազմակերպված՝ հասած: Մի որևէ գործի մեջ հմուտ, խելամուտ: Խելացի, խելոք, ոչ-հիմար:
  • Դանթել֊Նստած տեղը գլուխը հաճախակի վայր հակելով ննջել: Քնել:
  • Չլուտ֊Շատ աղքատ, տկլոր: Ցնցոտիավոր։ Մերկ, լերկ (փոխաբերական):
  • Թոն֊Անձրև:Խոնավություն, թացություն:
  • Սլուլ֊Չոր ու ցուրտ եղանակ, սառնամանիք: Խողովակից հոսող ջրի ստիճանաբար սառչելուց գոյացած սառցալուլա:
  • Լոթի֊Կերուխում սիրող, զվարթ, սրտաբաց, անկեղծ բնավորությամբ երիտասարդ: Փողոցային՝ սրիկա, ստահակ:Ծակաչք, ագահ, շատակեր:
  • Ջոկովի֊Ընտրովի: Ընտիր:
  • Ջոջ֊Մեծ, հասակավոր, ավագ: Մեծավոր, իշխանավոր։ Մեծ, խոշոր:

4

Բառարանը ինձ համար օգնություն է։ Դրա միջոցով ես կարողանում եմ հասկանալ ինձ անծանոթ բառերը։ Հենց այս բարդ լեզվին շատ են պետք բառարաները։ Առանց բառարանի անհնար կլիներ քանի որ կարող է յուրաքանչյուր երորդ չորրորդ բառը լինել անծանոթ։ Բառարանը մարդուն դարձնում է ավելի գրագետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s