Դաս 16, 2

Միջավայրի պայմանները մշտապես փոփոխվում են, և ցանկացած կենդանի էակ իր գոյությունը պահպանելու համար հարմարվում է այդ պայմաններին: Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր:

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ: Էկոլոգիական գործոններն ըստ իրենց բնույթի և օրգանիզմների վրա ունեցած ազդեցության՝ շատ բազմազան են: Պայմանականորեն՝ ըստ ծագման, միջավայրի գործոնները դասարակգվում են երեք մեծ խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին:

Ոչ կենսածին գործոններ: Այս խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական (լույս, ջերմություն, խոնավություն), հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն: Այս գործոնները կարող են ազդել օրգանիզմների վրա ինչպես ուղղակի, օրինակ լույսը, ջերմությունը, այնպես էլ անուղղակի, օրինակ՝ տվյալ տարածքի ռելիեֆը, որից կախված է մյուս գործոնների՝ քամիների և լույսի ազդեցության աստիճանը:

Կենսածին գործոններ: Այս խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Օրինակ, միջատներով բույսերի հոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսներին ուտելը և այլն: Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույնպես կարող են լինել ուղղակի և անուղղակի:

Մարդածին գործոններ: Գործոնների այս շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Մարդու կողմից բնության այս կամ այն տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոնի օրինակ է: Անուղղակի մարդածին գործոնի օրինակ է միջավայրի աղտոտումը:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s