Նույլեինաթթուներ և դրանց ֆունկցիան:Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոտիդներ լատիներեն <<նուկլեոս>> բառից ինչը նշանակում է կորիզ, միջուկ: Այս նյութերն առաջին անգամ բջջի կորիզում հայտնաբերել է շվեյցարացի կենսաքիկոս Ֆրիդրիխ Միշերը 19-րդ դարում:

Բջջում կան երկու տեսակի նույկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ):
ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր՝ շղքաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները: ԴՆԹ-ի մեկ մոլեկուլում կարող են պարունակվել միլիոնավոր նույլեոտիդներ: Այն ունի բացառիկ մեծ մոլեկուլային զանգված:
Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված երեք նյութից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: Ածխաջրի (դեզօքսիռիբոզ) պարունակությունից է առաջացել ԴՆԹ-ի անվանումը: ԴՆԹ-ի մոլեկուլում տարբերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանց իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքերով:
ԴՆԹ-ի երկու շղթաների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա. մի շղթայի նուկլեոտիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է խիստ որոշակի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրաքանչյուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են:
ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը 1953 թ-ին առաջարգել են ամերիկացի կենսաբան Ջեյմս Ուոթսոնը և անգլիացի ֆիզիկոս Դրենսիս Քրիկը:
Գենետիկական ծածկագիր: Նուկլեինաթթուների մոլեկուլում գանղտանգրված է տվկալ բջջի բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկատբությունը: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքական քանակով (եռյակներով) գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաթանչյուր ամինաթթուն: Ընդ որում, ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար: