Սա իմ առաջին ճամփորդությունն էր 2020֊2021 ուստարում։
Ես դեպի Գյուլագարակ որոշել էի գնալ ամենասկզբից, բայց ինձ համար կարևոր էր գնացողների ցուցակը։ Սպասելով մի որոշ ժամանակ ես հասկացա ովքեր են գնալու և գրանցվեցի։ Ահա եկավ ուրբաթ օրը և ես ու իմ ընկեր մի փոքր ուշացանք շարժվելու ժամից։ Մեր պատճառով շարժվեցինք 10 րոպե ուշ։ Ճանպարհին մենք կանգ առներ ունեցանք Գնթունիկի մոտ (ուտելու համար), կանգառ ունեցանք գետի մոտ նրա գեղեցկությունը անսահման էր և Լոռիի բերդի մոտ։ Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես՝ 1005 — 1020 թվականներին։ 1065 թվականին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—1089 թթ.) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում։ Այդ Բերդը մեր պատմությունն է նրա քարերից հնության հաճելի հոտ էր գալիս։ Հասնելով Գյուլագարակ մենք հարմարվեցինք, տեղավորվեցինք։ Տեղավորվելուց հետո աղջիկները սկսեցին գրավել խոհանոցը ճաշ պատրաստելու համար։ Իսկ ես ու ընկերս գնացինք փայտ հավաքելու երեկոյան խարույկի համար։ Ճաշից հետո՝ երեկոյան, դուրս եկանք ուսումնասիրելու տարածքը։ Երեկոն Գյուլագարակում շատ գեղեցիկ էր։ Այնտեղի վատ հոտերը փորձում էին խանգարել երեկոն բայց չէր ստացվում։ Տեղի խանութից գնեցինք բիսկվիտի համար բաղադրիչներ, և խանութի կողքից պոկեցինք ուռենու ճյուղեր։ Վերադարձանք տուն վայլելու ընկեր Նելիի ընթրիքը։ Այն շատ համեղ էր։ Հետո եկավ ամենասպասված պահը խարույկը, վառեցինք և հավաքվեցինք բոլորով միասին երեգելու, վայլելու խարույկը։ 2 ժամ հետո մեծամասնությամբ գնացինք տուն թեյելու և խաղալու լոտո։ Խաղը ուսուցողական չէ բայց լավն է։ Միքանի խաղ հետո կեսից ընկեր Ջուլին հեռացավ ինչ որ տեղ մենք մոտ քսան րոպե սպասելուց հետո իմացանք որ նա դրսում է, ավարտեցինք խաղը առանց նրա, և նորից դուրս գնացինք խարույկի մոտ մի քանի ժամով։ Օրը ավարտվեց և մենք գնացինք քնելու։


Լույսը բացվեց և սկսվեց ամենաերկար օրը Գյուլագարակում։ Ամենակարևոր պատճառը գնալու Գյուլագարակ դա տրնդեզի ծեսն էր։ Տրնդեզն, ըստ էության, խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը: Այս տոնի ծագումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է կրակի աստված Վահագնի մասին պատմող առասպելի հետ: Հոգնելով ցրտաշունչ ձմեռից` արյականները խարույկներ են վառում` արևին օգնելու և գարնանամուտը արագացնելու համար: Արևի աստվածային կրակից ծնված Վահագնը սպանում է ջրի աղբյուրը հսկող Վիշապին, որը մարդկանց ջուր էր տալիս մարդկային զոհերի դիմաց: Երբ ջուրը սկսում է հոսել, հողը ծաղկում է: Այդպես, կրակը օգնում է հաղթել ձմռանը: ։Արդնացանք նախաճաշեցինք և բենդը սկսեց իր փորձերը։ Իսկ ես նստած հիանոմ էի նրանց երգերով, չնայած դա փորձեր, այդ ընթացքում պատրաստում էինք ուռենու ճյուղերով ափսեների համար տակացու։ ժամը 3ին մենք գնացինք մասնակցելու ծեսին։ Հասնելով տեղ Բենդը սկսեց նվագել և երգել իրենց պատրաստած երկու համարը։ Հետո աղջիկները սկսեցին երգել բայց այնտեղ մարդիկ շատ բարձր միացրին ռաբիզ երգ և խանգարեցին։ Դրա պատճառով հավաքեցին երաժտական գործիքները, և գտանք հարմար տեղ հավաքվելու համար։ Այնտեղի ամեն մի վաճառականից մի բան անվճար վերցրինք, նստեցինք վառեցինք վառարանը ու սկեսինք պատրաստել պլեճ,այն շատ համեղ էր։ Մի փոքր ժամանակ անց կեսը գնացին պարելու, իսկ մենք մնացինք ուտելու պլեճ։ Եկավ ժամանակը վառելու խարույկը, սակայն դրսում այնքան ցուրտեր և արդեն մթնում էր, որ մենք չմնացինք և վերադարձանք հյուրատուն։ Ընթրեցինք և գնացինք դուրս խարույկի համար փայտ հավաքելու՝ երեկո էր արդեն։ Գնացինք խարույկի մոտ երգեցինք և ունեցանք քնարկումներ ճամբարի վերաբերյալ։ Այդ ընթացքում նաև փորձեցինք ընկեր Նելի համեղ բիսկվիտը։ Քնարկեցինք նաև մարդկանց ցուցակի մասին։ Ինձ պնդեցին որ պետք չէ նայել ցուցակին, բայց ինչքան էլ քեզ հետաքրքիր լինի միևնույն է եթե բոլորը լինեն անծանոթ և չուզենան քեզ հետ շբվել, ճամփորդություն լիարժեք լավ չի անցնի։ Քնարկումից հետո մենք գնացինք և մինչ ուշ երեկո մենք պարեցինք ռաբիզ երաժշտության ներքո։Քնեցինք արթնացանք եկանք Երևան










Այս օրերը անցան շատ արագ, բայց դրանք անմոռանալի էին։ Ունեցա նոր ծանոթություներ։