Մարդուս, ասում են մտքի շող է հարկավոր,
Կամ ծագումով բարձր ծնող է հարկավոր.
Այսօր այդպես է մեզ պատող շրջապատը,
Որ բոլորը ոչինչ, լոկ փո՜ղ է հարկավոր:
Հեղինակն ուզում է ասել, բոլորիս ասում են միշտ գիտելիքով հարուստ լինենք, խելացի լինենք, սակայն վերջում միայն փողով կարող ես անել, այն ինչ ցանկանում ես:
Մի՛ պահանջիր կյանքից շատ բան, ապրիր ուրախ, անկսկիծ,
Անկախ եղիր, ժամանակի բարիքից ու չարիքից,
Թող քո ձեռին լինեն գինին ու սիրունի վարսերը,
Թե չէ շուտով այս մի քանի օրն էլ կերթա մեր ձեռքից:
Հեղինակն ուզում է ասել, ուրախացիր, ապրիր այն ամենով, ինչ ունես, կապ չունի ժամանակդ բարի է թե չար: Ուրախ եղիր, թե չէ շուտով էլ չես հասցնի:
Աշխարհի մատյանի սկիզբ-վանկը սեր է,
Մեռածին օրհներգող մաղթանքը սեր է,
Ո՜վ դու, անտեղյակ սիրո աշխարհից,
Իմացիր այս անխախտ՝ որ կյանքը սե՛ր է:
Հեղինակն այս խոսքերով ուզում է ասել, որ ամեն ինչ սկսվում-վերջանում է սերով(սիրով), որ աշխարհում ամեն տեղ սեր կա, և հենց կյանքն էլ՝ սե՛ր է:
Մի՛ նայիր մարդու դու ճարտարության,
Այլ նայիր նրա հավատարմության,
Տված խոստումը եթե կատարեց,
Քո իմացածից մեծ է անպայման:
Հեղինակն ասում է, որ պետք չէ մարդուն սիրել իր հմտություններով, այլ սիրել նրա հավատարմությամբ:
Անցած օրը ետ կանչելդ իզուր ջանք է, սիրելիս,
Վաղվա մասին անրջելդ լոկ պատրանք է, սիրելիս,
Այս վայրկյանը մի կորցրու առանց գինի, առանց սէր,
Քեզ մնացած բաժին կյանքի գինր թանկ է, սիրելիս:
Քառյակի իմաստը նրանում է, որ պետք չէ հիշել անցած օրվա լավ պահը, ու երազել, որ այն նորից կատարվի: Այլ դու մի կորցրու ամեն մի վարկյանը, և փորձիր իրագործել երազածդ: