Պոեմը շատ բովանդակալից է։ Պարսից շահ Նադիրը ցանկանում էր տիրանալ թմկաբերդին, բայց չէր կարողանում։ Թաթուլի կինը շատ հմայիչ ու գեղեցիկ էր և այդ իմանալով շահ Նադիրը որոշեց տիրանալ և՛ տիրուհուն, և՛ թմկաբերդին: Նա մի աշուղ է ուղարկում բերդ՝ գովերգելու։ Տիրուհին փառքի համար դավաճանում է իր ամուսնուն։ Նա Թաթուլին քնեցնելուց հետո դարպասը բացեց թշնամու առջև և նրանք գրավեցին բերդը: Տիրուհին ասում է, որ նա շահից էլ քաջ էր և կնոջ մատնությամբ ամրոց չի առել: Այդ խոսքից շահը կնոջը նետել է տալիս ժայռից։ Այս պոեմի ասելիքը այն է, որ ոչ մի դեպքում պետք չի կարելի դավաճանել։