Մարդածին գործոնների խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են։ Օրինակ, միջատներով բույսերի փոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսներին ուտելը և այլն։ Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույնպես կարող են լինել ուղղակի և անուղղակի։
Օրգանիզմների միջջև գոյություն ունեցող փոխհարաբերություների ձևերը՝
Ցանկացած կենդանի օրգանիզմ մեկուսացված չէ մյուս օրգանիզմների և շրջակա միջավայրի ոչ կենսածին գործոնների ազդեցություններից։ Օրգանիզմների միջև ՝կոլոգիական փոխհարաբերությունները, որպես կանոն, ունեն անհամեմատ բարդ բնույթ, կախված են բազմաթիվ գործոններից և տարբեր պայմաններում տարբեր կերպ են դրսևորվում։
Չեզոք փոխազդեցություններ կամ չեզոքություն
Չեզոքությունը դիտվում է այն դեպքերում, երբ էկոլոգիական համակարգը կազմող տեսակներն անմիջականորեն չեն փոխազդում։ Չեզոքության օրինակ կարող են ծառայել բույսերի և գիշատիչների միջև փոխհարաբերությունները։
Մրցակցային փոխազդեցություններ
Մրցակցությունը ծագում է, երբ համատեղ ապրող տեսակները հավակնում և օգտագործում են միևնույն պաշարները, որոնք սահմանափակ են։ Պաշարները կարող են լինել սննդային, այնպես էլ այլ։
Փոխօգտակար՝ սիմբիոտիկ փոխազդեցություններ
Տարբեր տեսակների օրգանիզմների միջև փոխօգտակար, փոխշահավետ փոխազդեցությունները կոչվում են սիմբիոզ։