Հովհաննես Թումանյանի քառյակների վերլուծություն

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը ՝ լավ եմ տեսել ես։

Այս քառյակով Հովհաննես Թումանյանը ուզում էր ասել, թե նրան ինչքան են ցավացրել ու նեղացրել: Ուզում էր ասել, թե նա ինչքան է տառապել և ցավ ապրել: Թումանյանը իրեն շատ վատ և խոցված էր զգում: Նա փորձում էր ամեն ինչ տանել, մոռանալ և շարունակել ապրել:
 
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել ՝ լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։
Այս քառյակով Հովհաննես Թումանյանը ուզում էր ասել, որ նա շատ է ներել իրեն ցավ պատճառող մարդկանց և շատ է հույս տվել:
 
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Այս քառյակով Հովհաննես Թումանյանը ուզում էր ասել, որ նա անկախ ամեն ինչից միշտ մարդկանց հետ շատ լավ էր շփվում: Թումանյանի համար կապ չուներ մարդը չար էր, թե բարի, նա միևնույն է շարունակում էր շատ լավ շփվել մարդկանց հետ:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s