Դաս 18

Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

1. «Բնության և հասարակության կայուն զարգացման հիմնական դրույթները»,
2. «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունում նույնպես գործում է բնապահպանական ազգային օրենսդրական համակարգը:

Ոչ լրիվ դոմինանտություն: Մենդելի երկրորդ օրենք

Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։

Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։

Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։

Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

Մենդելի երրորդ` գեների անկախ բաշխման օրենքը

Երկու առանձնյակների խաչասերման ժամանակ գեները և նրանցով պայմանավորված հատկանիշները ժառանգվում են իրարից անկախ և կոմբինացվում են բոլոր հնարավոր տարբերակներով։

Գեների անկախ բաշխման օրենքը երկհիբրիդային խաչասերման օրինակով

Երբ Մենդելը խաչասերում էր հոմոզիգոտ բույսերը, որոնք ունեին սպիտակ ու մանուշակագույն ծաղիկներ և դեղին կամ կանաչ սերմեր, հաջորդ սերնդում այդ հատկանիշները հանդես էին գալիս այնպիսի համակցություններով, որ թվում էր, թե ժառանգվում են միմյանցից անկախ։ Առաջին սերունդն օժտված էր լինում բոլոր տիպի դոմինանտ հատկանիշներով, իսկ երկրորդ սերնդում տալիս էր ճեղքավորում 9:3:3:1 ըստ ֆենոտիպի։

Պարզաբանում

Մենդելը ուսումնասիրում էր այնպիսի հատկանիշներ, որոնց պայմանավորող գեները գտնվում էին հոմոլոգ քրոմոսոմների տարբեր զույգերում և մեյոզի ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների տարբեր զույգերը գամետներում կոմբինացվում էին պատահական սկզբունքով։ Արդյունքում պարզվեց, որ ոլոռի մոտ ուսումնասիրվող 7 զույգ հատկանիշները պայմանավորող գեներից երկուսը գտնվում էին մի քրոմոսոմի մեջ, բայց Մենդելը չգտավ գեների անկախ ժառանգման օրենքի խախտումներ, քանի որ դրանք իրարից հեռու էին գտնվում և շղթայակցում չէր նկատվում այդ գեների միջև։

Հատկանիշների ժառանգման օրինաչափություններ

  • Գենետիկայի հիմնական հասկացությունները

Հատկաիշների ժառանգման օրինաչափությունների Օրգանիզմում մասին գիտությունը կոչվում է գետետիկա:  Այն ուսումնասիրում է ժառանգականության եւ փոփոխականության օրենքները: Չեխ գիտնական Գրեգոր Մենդելը 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական

download

: Գրեգոր Մենդել

  • Ժառանգականություն եւ փոփոխականություն:

Ասելով մենք հասկանում Ժառանգականություն ենք ծնողական օրգանիզմներում, իրենց հատկանիշների զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերունդինին փոխանցելու հատկությունը: Այս ամենը իրականանում է բազմացման միջոցով: Սեռական բազմացման դեպքում, ժառանգականույթունն ապահովվում է հատուկ սեռական բջիջների, գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ, մարմնական սոմատիկ ,, ,, բջիջների միջոցով: Գամետները եւ սոմատիկ բջիջները իրենց մեջ:

Գենը ԴՆԹ-ի մոլեկուլիկամ քրսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որեւէ մոլեկուլի սինթեզը կամ որեւէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը:

  փոփոխականությունը օրգանիզմի, իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշների ձեռք բերելու հատկությունն է:

  • Գենոտիպ եւ ֆենոտիպ

Օրգանիզմի գեների ամբողջությունը Յուրաքանչյուր կոչվում է գենոտիպ: Միեւնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միեւնույն տեղում կամ լակուսում: 

Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռեական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսեւրման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում, երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միեւնույն լոկուսներում եւ կոչվում են ալելային գեներ կամա ալելներ:

Գեները նշում են այբուբենի լատիներոն տառերով: Եթե զույգ ալելայինն գեները կառուցվածքով լրիվ նույնն են, այսինքն, ունեն նուկլեոտիդների միեւնույն հաջորդականությունը, ապա կարող են նշվել, օրինակ, AA:

Բոլոր հատկանիշների աբողջությունը Օրգանիզմների կոչվումէ ֆենոտիպ:  Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին հատկանիշների, այնպես էլ ներքին, հյուսվածքաբանական, կազմաբանական հատկանիշների ամբողջությունը:

Կյանքի ծագումը

իավորի եւ զարգացումը երկրի վրա

  • Կյանքի ծագման ժամանակակակից պատկերացնումները

Մոլորակի վրա կյանքի Երկիր ծագման մասին վարկածները բազմաթիվ են, բայց ամենահավանականը Ա.Ի.Օպարինի վարկածն է: Ըստ Օպարինի, կյանքն առաջացել է երկրի վրա էվոլուցիայի փուլերից մեկում անօրգանական նյութերից: Օպարինը գտնում էր, որ երկրի վրա կյանքի ծագաման ճանապարհին առաջին քայլը եղել է անօրգանական նյութերից օրգանական մոլեկուլների ոչ կենսաբանական (աբիոգեն) սինթեզը :

Քայլը Երկրորդ, համաձայն Օպարինի վարկածի, օրգանական նյութերի կենտրոնացումն է կոացերվատների ձեւով: Կոանցերվատները ընտունակ են կլանել զանազան նյութեր, մեծանալ չափերով, շրջապատող միջավայր արտազատել ռեակցիայի արդյունքները: Այս պրոցեսը նման է սնման, աճման, նյութափոխանակաության գործընթացներին:

Քայլը Երրորդ:   Արտաքին միջավայրից նյութերի կլանման հետեւանքով կոանցերվատները մեծանալով տրոհվում են դուստր կոանցերվանտների, որոնք նորից, մեծանալով նմանվում են ելակետային ձեւերին: Այս ձեւով ծագեցին առաջին միաբջջիջ օրգանիզմները, ձեռք բերելով բազմանալու, իրենց նմանինը վերարտադրելու ընդունակությունը

  • Կյանքի զարգացման սկզբնական փուլերը

Կյանքի զարգացման սկզբնական փուլում առաջին պարզ օրգանիզմները եղել են հետերոտրոֆներ: Նրանք սնվել են անթթվածին պայմաններում աբիոգեն ճանապարհով առաջացած պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմների շատացման հետեւանքով առաջնային օվկիանոսում սկսեցին սպառվել օրգանական նյութերը եւ գոյության կռվի հետեւանքով գոյատեւեցին ուժեղագույները: Օրգանական միացությունների պաշար քչանալու շնորհիվ որոշ օրգանիզմներ անցան ավտոտրոֆ սննդառության : Վերջիները բնական ընտրության ժամանակ ձեռք բերեցն հնարավոր անհրաժեշտ օրգանական նյութերի սինթեզի համար անօրգան ական նյութերի սինթեզի ժամանակ առաջացած էներգիան: Այստեղից էլ առաջացավ քեմոսինթեզ հասկացությունը:

Երկրագնդի սկզբանական մթնոլորտում թթվածինը բացակայում էր, բնական ընտրության ժամանակ որոշ օրգանիզմներ սկսեցին արեգակի էներգիայի հաշվին սինթեզում էին արգանական նյութեր եւ թթվածին:

Սելեկցիա

Բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավման, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի ստեղծման, բակտերիաների նոր շտամների ստեղծման եւ ուսումնասիրման մաս գիտությունը կոչվում է սելեկցիա:

Մարդոփւ համար անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով, սելեկցիան մշակում է բույսերի եւ կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ:

Պատմությունը:

diversity_of_plants_image_version_5

Մարդը սկսելով մշակել բույս եւ բազմացնելով կենդանիներ, սկսել է մշակել եւ բազմացնել այն բույսերին եւ կենդանիների, որոնք առավելապես ավելի մթերատու է, որն էլ նպաստել է ակամա բարելավմանը: Այսպիսով հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ սելեկցիան: Սելեկցիայի շնորհիվ ստեղցվել են կենդանիների շատ ցեղեր եւ բույսերի սորտեր: Ժամանակակից սելեկցիայում բազմաթիվ մեթոդներ են կրառել, օրինակ, արհեստական փոշոտումը: 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին առաջին սելեկցիոն բուծարանները, կազմակերպվեց տոհմային անասնաբուծությունը.

Զարգացում:

Bird_Diversity_2011.png

Մոլեկուլային կենսաբանությունը, հյուսվածաբանությունը, սաղմնաբանությունը, փոշոտումը եւ բեղմնավորումը բացառիկ նշանակություն ունեն սելեկցիոն գործոնի մեջ: Բույսերի եւ կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- եւ հետերոզիգոտության, ֆենոտիպի եւ գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները.Հետագա զարգացման շնորհիվ ստեղծվեցին ցորենի, եգիպտացորենի, սորգոյի , լոլիկի, վարունգի, ճակնդեղի, թռչունների, խոշոր եղջերավոր կենդանիների, հետերոզիսային հիբրիդների:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s