Լրացուցիչ հետազոտական աշխատանք
Ջեյմս Ռ. Ռասել- Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից
Եղիշե Չարենցի֊ երկու նորահայտ վավերագրերը
Չարենցը և արգելված գրականությունը
Չարենցի օրագրից
Եղիշե Չարենցի նամակը
Չարենցի նամակը Թումանյանին
Ռուբայաթ
Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։
* * *
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:
Այս ռուբայթը այն մասինէ, որ բանաստեղծը չի կատոանում սիրած աղջկան մոռանա: Ըստ իս՝ նա այդ աղջկան նոր էր հանդիպել և իմանալով, որ նա մեկ այլ ուրիշին է սիրում, բանասեղծը այդ մասին իմանալով գրում է այս ռուբայթը:
Չարենցի ութնյակներից
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
. . .
Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…
Տաղարան
Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին: