«Հայկ և Բել» առասպել

Հայկը վայելչակազմ էր,թիկնավետ,գեղագանգուր մազերով,վառվռուն աչքերով,հաստ բազուկներով:Նա քաջ և երևելի հանդիսացավ և դուրս եկավ Բելի դեմ այն ժամանակ,երբ Բելը տիրացավ աշխարհին,երբ մարդիկ ամեն ինչ անում էին մեկը մյուսին տիրելու համար:Հայկի որդին ծնվեց Բաբելոնում՝Արամանյակ անունով,գնաց և բնակություն հաստատեց լեռան ստորոտում:Այստեղ էլ տուն կառուցեց ու շնորհեց Արամանյակի որդուն՝Կադմոսին:Իսկ ինքը բնակություն է հաստատում բարձրավանդակ դաշտում և այն կոչում Հայք,այսինքն թո՝Թորգոմի տան սերնդի:Շինում է Հայկաշեն գյուղը:Բռնակալ բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝առաջարկելով հնազանդություն ու խաղաղություն:Հայկը մերժում է:Բելը զորք է հավաքում,հասնում է Արարադ երկիր:Հայկն իր երեքթևյան նետի լայնալիճ աղեղով սպանում Բելին:Ըստ վեպի՝Հայկից սերում են հայերը,իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք:Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s