Ասորեստանի թագուհին՝Շամիրամը,ամուսնու՝Նինոսի մահից հետո,չդիմանալով և տենչալով տեսնել Արայի գեղեցկությունը,մեծամեծ պարգևներ է ուղարկում,որպեսզի Արան գա,ամուսնանա իր հետ և թագավորի Ասորեստանը:Սակայն ամեն անգամ մերժում էր ստանում:Շամիրամը հավաքում է զորքը և գալիս է Հայաստան՝Արային գրավելու,այլ ոչ թե հալածելու կամ սպանելու:Սակայն դիահավաքների ժամանակ գտնում են նաև Արայի դին:Զայրացած հայ ժողովուրդը որոշում է մարտել Շամիրամի հետ ՝Արային հետ բերելու նպատակով:Շամիրամը՝ստելով հայ ժողովրդին,հավատացնում է,որ իր շան կերպարանքով աստվածները կկենդանացնեն Արային:Սակայն բոլորից թաքուն թաղում է Արայի դին,իր սիրեկաններից մեկին կերպարանափոխում է,Արային նմանեցնում և ուղարկում Հայաստան:Այսպես Շամիրամը խաղաղեցնում է հայ ժոցովրդի հուզմունքը:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպել
